Սյունիքի մարզում 3 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք

Լուրեր

12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
Բոլորը

Սյունիքի մարզում վերջին 3 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք։ Այս մասին ասվում է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։

«Հարգելի՛ սյունեցիներ Հերթական անգամ դիմում ենք Ձեզ՝ վստահ լինելով, որ գիտակցում եք խնդրի լրջությունը եւ համարժեք կարձագանքեք ստեղծված իրավիճակին։ Ցավով պետք է փաստենք, որ իրավիճակին համարժեք արձագանք չենք տեսնում, եւ բոլորիս գործունեության արդյունքում ունենք հետեւյալ իրավիճակը։ Սյունիքի մարզում այս պահին՝ 103 հաստատված դեպք, որից Բուժած՝ 60 հոգի, Հիվանդ՝ 43 հոգի, որից՝ Կապանում՝ 3 հոգի, Գորիսում՝ 1 հիվանդ, Սիսիանում՝ 9 հիվանդ, Մեղրիում՝ 29 հիվանդ, Գորայքում՝ 1 հիվանդ։ 14 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 29 հիվանդ անսիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է 338 հոգի։ Ընդ որում՝ միայն վերջին 3 օրվա ընթացքում ունեցել ենք 23 նոր դեպք։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակվածների նման աճ չէինք ունենա, եթե հստակորեն պահպանեինք սահմանված կանոնները։ Մեր ուսումնասիրությունները, տարբեր բնակավայրերում հանդիպումները, ամենօրյա շրջայցերը փաստում են, որ ոչ միշտ ենք պահպանում անհրաժեշտ կանոնները։ Կրկին հորդորում ենք դրսեւորել ողջամիտ անհանգստություն եւ չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը։ Կրկին խնդրում, հորդորում եւ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՝ չմասնակցել զանգվածային միջոցառումների, բացառել զանգվածային միջոցառումները, բացառիկ դեպքերում, հոգեհանգսի, հուղարկավորության մասնակցելիս, խստորեն պահպանել ՀՀ պարետի 2020թ․ հունիսի 3-ի N 110 որշման հավելված N 17- ով սահմանված, ինչպես նաեւ անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները»։