Ոչ ոք չի ասում՝ ակնոցը թանկ է, չեմ կրում. Նիկոլ Փաշինյանը՝ դիմակի գնից դժգոհողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
Բոլորը

Իմ կոչը, խնդրանքը, ակնկալիքն է, որ Հայաստանում սկսվի հակահամաճարակային շարժում։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզանից յուրաքանչյուրից, անկախ նրանից՝ ինչ վիճակում են, պահանջվում է հակահամաճարակային կանոնների պահպանում։ Ես իմ մասով պահպանում եմ, որ մեկուսացած եմ, չեմ շփվում կամ շփվում եմ այնպես, որ վստահ լինեմ՝ չեմ վարակելու ուրիշներին։ Երկրորդը՝ վերահսկել ուրիշների կողմից հակահամաճարակային կանոնների կատարումը, լուսանկարել խախտման դեպքերը, տեսանկարահանել և հրապարակել սոցիալական ցանցի էջերում։ Երեկ, օրինակ, բանկերի դեպքում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հարցերը լուծվեցին, որովհետև բանկերը հասկացան, որ իրենց գործարար համբավի վրա շատ նեգատիվ ազդեցություն է ունենում դա»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց՝ այսօրվանից տանից դուրս կարող ենք լինել միայն դիմակով։ ՏՄՊՊՀ նախագահը, ըստ նրա, զեկուցել է, որ դիմակների գների որոշակի անկում է արձանագրվել։

«Գիտեմ, որ սա սոցիալական բեռ է, նաև տնտեսական բեռ է, բայց կրկին նույն օրինակն եմ բերում․ այսօր ոչ ոք չի ասում, որ ակնոցը թանկ է, դրա համար ակնոց չեմ կրում։ Սա էլ ակնոցի նման իրավիճակ է, որովհետև այդ առումով կույր ենք, չգիտենք՝ դիմացինը հիվա՞նդ է կորոնավիրուսով, թե՞ չէ»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։