Լրատվամիջոցների փայատերերը հաճախ են ազդում տեղեկատվական քաղաքականության վրա․ ՀՌՀ տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տնօրեն Տիգրան Հակոբյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՌՀ 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ 2018 թվականի մայիսին նոր իշխանությունների հռչակած ժողովրդավարական սկզբունքներից էր մամուլի իրական ազատության ապահովումն ու լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորությունը: Ըստ նրա՝ միջազգային կառույցների, Հայաստանի մեդիաոլորտի փորձագետների գնահատականները, ՀՌՀ ուսումնասիրությունները, ամենօրյա շփումը հեռարձակող կազմակերպությունների ղեկավարների հետ, հեռարձակող կազմակերպություններին ուղղված գրավոր հարցադրումների պատասխանները վկայում են, որ իշխանությունները հիմնականում հավատարիմ են իրենց հռչակած սկզբունքներին և ստանձնած պարտավորություններին:

«Սակայն այս ընդհանուր գնահատականն ամենևին չի նշանակում, որ Հանձնաժողովը հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակը համարում է բավարար, իսկ հեռարձակվող լրատվամիջոցների ազատությունը, անկախությունը, բազմակարծությունն ու բազմազանությունը՝ որպես կայացած և անշրջելի ձեռքբերում: Անցյալից ժառանգված էական թերություններ ունեցող ներկայիս օրենսդրությունը, հեռուստատեսային գովազդի ծավալների կտրուկ անկումը, կարգավորման տակ գտնվող վերգետնյա հեռարձակողների և համացանցում տեսալսողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև մրցակցային անհավասար պայմանները, հեռուստառադիոընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման հստակ մեխանիզմների բացակայությունը, Հանձնաժողովի սահմանափակ լիազորությունները, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների պայթյունային զարգացումը և այլ բազմաթիվ գործոններ լուրջ խոչընդոտ են առաջացնում Հայաստանում ազատ, անկախ, հանրային շահը սպասարկող տեսալսողական ծառայությունների կայուն համակարգ ստեղծելու գործում: Ցանկանում ենք նաև ընդգծել, որ հաշվետու տարում հեռարձակողների անկախությունը սահմանափակվում էր մի շարք հեռուստառադիոընկերությունների հիմնադիրների, փայատերերի ազդեցությամբ, խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտությամբ: Նաև այդ ազդեցությամբ և միջամտությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ մի շարք վերգետնյա հեռարձակողներ հաճախ անտեսում են հանրային շահը, քաղաքացիների իրավունքը՝ ստանալ անկողմնակալ և բազմազան տեղեկատվություն, և սպասարկում են քաղաքական ուժերի և ֆինանսատնտեսական խմբավորումների շահերը»,- մասնավորապես նշեց ՀՌՀ տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում։