Դիմակ պետք չէ կրել, երբ պաղպաղակ ես ուտում․ Ավինյանը կատակեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ԱԺ հատուկ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ դիմակ կրելը պարտադիր դարձնելով՝ ինչպե՞ս են քաղաքացիներին բացատրելու դրա անհրաժեշտությունը և հետևելու, որ մարդիկ կրում են այն:

«Եթե խոսքն այն մասին է, որ փողոցում կամ այգում մարդիկ պետք է դիմակ կրեն, վախենում եմ՝ մի քիչ դժվար կլինի դրան հետևել: Կարող է շոգ եղանակին մի քիչ հակառակ էֆեկտը ունենալ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով նաև, թե ինչո՞ւ է այս պահանջը պարտադիր դառնում մայիսի 25-ից:

Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ հայտարարվել է մայիսի 25-ից, քանի որ պատասխանատվության կիրառման փուլը ամսի 18-ից բավական խիստ ռեժիմով են սկսելու փակ տարածքներում:

«Իրականում, եթե անձը տանից դուրս է գալիս, ամենայն հավանականությամբ, գնում է որևէ փակ տարածք, ինչը նշանակում է, որ իրեն այդ դիմակն այնպես թե այնպես պետք է լինելու: Ամսի 25-ից՝ վերջին փուլում, մենք նաև պարտադիր ենք դարձնելու հանրային վայրերում դիմակների կրումը, որովհետև եթե մարդը տանից դուրս է գալիս և փակ տարածքում պետք է հայտնվի, այդտեղ պարտադիր է լինելու: Եթե դիմակ չունենա դրսում, հետևաբար՝ այդ փակ տարածքում էլ չի ունենալու»,- ասաց փոխվարչապետը:

Նա, միաժամանակ, նշեց, որ շատ ծայրահեղություններ չեն լինելու՝ կատակելով. «Այգում ման գալը իրարից որոշակի հեռավորության վրա, ինչպես նաև չի պահանջվելու դիմակ, երբ պաղպաղակ ես ուտում»:

Մանրամասները՝ տեսանյութում: