«Ավրորա»-ն ապրիլի 24-ին առցանց քննարկում կկազմակերպի

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ժամը 19:30-ին առցանց քննարկում կանցկացնի։ Նպատակն է հարգել մեկ դար առաջ նահատակվածների հիշատակը և մեծարել մերօրյա հերոսներին, այդ թվում՝ նրանց, ովքեր այսօր աշխարհում պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ:

Միջոցառման ընթացքում կհայտարարվեն նաև 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության տարածած հայտարարությունից։

Առցանց քննարկման բանախոսները կլինեն նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր և «Ավրորա» մրցանակի առաջին` 2016 թվականի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: Քննարկումը տեղի կունենա Futures Studio քննարկումների հարթակում, որը կվարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը:

Նշվում է, որ առցանց միջոցառումը բաց է բոլորի համար: Քննարկումը տեղի կունենա անգլերեն՝ հայերեն և ռուսերեն թարգմանությունների ապահովմամբ: Zoom հարթակի հղում ստանալու համար մասնակիցները պետք է գրանցվեն կամ կարող են քննարկումը դիտել ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ: Հայերեն կամ ռուսերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն այն մասնակիցներին, որոնք գրանցվել են Zoom-ի միջոցով:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարության մեջ նաև նշված է. «Ապրիլի 24-ը միշտ էլ առանձնահատուկ է եղել բոլոր հայերի համար, բայց այս տարի այն հատկապես ուշագրավ է, քանի որ լրանում են Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը և Հոլոքոստի 75-րդ տարելիցը, ինչպես նաև «Ավրորա»-ի 5-ամյակը: Ստեղծման օրից ի վեր «Ավրորա»-ն հավատարիմ է մնացել իր ավանդույթներին. այդ օրը ծաղիկ է խոնարհել Ծիծեռնակաբերդում՝ հարգելով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, և մեծարել է մերօրյա հերոսներին ու Մատենադարանում հայտարարել «Ավրորայի» հերոսների անունները՝ դրանք արձանագրելով «Մատյան մարդասիրաց» տարեգրքում:

Այժմ, երբ կորոնավիրուսային նոր հիվանդության հետևանքով փոխվել է համաշխարհային օրակարգը, մենք չենք կարող սովորականի պես հավաքվել Մատենադարանում և ստիպված ենք փոփոխելու մեր ծրագրերն ու համապատասխանեցնելու ներկա իրավիճակին:

Այդուհանդերձ, մենք միասին ենք, և այս առցանց միջոցառումը մեզ հնարավորություն կընձեռի մեծարելու 2020 թ. «Ավրորայի» հերոսներին, ինչպես նաև անդրադառնալու «Ավրորայի» հիմնական գաղափարներին՝ մեր ամուր հավատամքին, որ յուրաքանչյուր ոք արժանի է երկրորդ հնարավորության, և մեր նախնիներին փրկողների հանդեպ ունեցած երախտագիտությունը գործի վերածելու մեր հանձնառությանը:

Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ մենք շատերից ավելի լավ ենք գիտակցում, թե մարդիկ այսօր ինչ դժվարությունների միջով են անցնում: Մենք փայփայում ենք անձնական փորձով ձեռք բերված այն իմացությունը, որ գոյապահպանմանը հաջորդում է վերածնունդ, և ձգտում ենք մարդկության մեջ սերմանել այդ հույսը։ Այդպես ենք վարվել անցյալում և կարողանալու ենք այդպես վարվել կրկին՝ միասին»։