Բաքվում շինծու գործերով նիստում ուսումնասիրվում են Շուշիի ազատագրմանը նախորդած իրադարձությունների փաստաթղթերը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօրվա նիստում ուսումնասիրվել հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրմանը նախորդող իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերը։

Նշվում է, թե փաստաթղթերի համաձայն՝ իբր, «օկուպացիայից առաջ Շուշի քաղաքը և շրջակա գյուղերը բազմիցս ենթարկվել են հայկական զինված ուժերի կողմից տարբեր զենքերի, այդ թվում՝ հրթիռների և հրետանու կիրառմամբ հրետակոծության, բազմաթիվ ադրբեջանցի խաղաղ բնակիչներ են սպանվել, վիրավորվել կամ գերի ընկել»։ Ասվում է նաև, թե հայկական զինված ուժերը, իբր, պայթեցրել են ջրատար խողովակներ, լուրջ վնաս է հասցվել կրթական, բժշկական և այլ քաղաքացիական հաստատություններին, ինչպես նաև տեղի բնակիչների տներին։ Այդ փաստերի հիման վրա այդ ժամանակ հարուցվել են քրեական գործեր։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, թե դատարանում քննված մեկ այլ արձանագրություն վերաբերվել է 1991 թվականի ապրիլի 4-ին Շուշիի գյուղերից մեկի վրայով թռիչքի ժամանակ ուղղաթիռի խոցման փաստին։ Այդ օրը կրակոց է արձակվել  Ներքին գործերի նախարարության 27057 համարով ուղղաթիռին, որում գտնվել են Ադրբեջանի Գերագույն խորհրդի պատգամավորներ։

Մեկ այլ արձանագրություն վերաբերել է 1992 թվականի հունվարի 28-ին խփված ուղևորատար ուղղաթիռին։ Նշվում է, թե Աղդամ-Շուշի չվերթի Մի-8Տ ուղևորատար ուղղաթիռը, իբր, խփվել է հայկական զինված ուժերի կողմից արձակված հրթիռով։ Միջադեպի հետևանքով զոհվել է 42 մարդ՝ անձնակազմի 3 անդամ և 39 ուղևոր։

Ապրիլի 21-ին տեղի ունեցած նախորդ դատական նիստում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը պատասխանել էին Խոջալուի դեպքերի մասին պետական մեղադրողների հարցերին։

Դավիթ Բաբայանն էլ Բաքվի բանտից ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն էր փոխանցել՝ հերքելով ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները, թե դատական նիստի ժամանակ ասել է՝ հայերն են Խոջալուի դեպքերի պատասխանատուն։

«Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ ու ասել՝ մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է մեզ հետ: Նոր այստեղի լրատվամիջոցներով տեղեկություն է դուրս եկել 1992թ. Իվանյանի դեպքերի մասին իմ ասածի լրիվ հակառակի մասին: Նրանք մեկնաբանել են մի ձև, ես ասել եմ լրիվ հակառակ բան: Ես ասել եմ, որ այդ դեպքերի պատասխանատուն հենց այս՝ ադրբեջանական կողմն է, և դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք: Բացի դրանից, ես երբեք չեմ ասել, որ գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգև: Դա նույնպես սխալ է ձևակերպված: Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ»,-նշել էր Բաբայանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի