Այսօր ճանաչում ենք ԼՂ-ի 120,000 հայերի դիմակայունությունը, որոնք 2023թ․ բռնի տեղահանվեցին իրենց հողերից․ Կանադայի ԱԳ նախարարը ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

1915 թվականին ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին, որը նաև իր ուղերձի տեսանյութն է հրապարակել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։

«Մենք միանում ենք հայկական համայնքներին երկրում և ամբողջ աշխարհում՝ հիշելու և հարգելու նրանց, ովքեր շարունակում են ապրել ցավով ու կորստի ողբերգությամբ: Այսօր մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի 120,000 բնիկ հայերի դիմակայունությունը, ովքեր 2023 թվականին բռնի տեղահանվել են իրենց հողերից պատմության մեջ առաջին անգամ։ Չափազանց շատ տառապանք ու չափազանց շատ ավեր է իրականացվել Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Ժոլին։

Նա ընդգծել է՝ քանի որ նշում են Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակը, որը նախորդել է ԵԱՀԿ հիմնադրմանը, պետք է  շարունակել պայքարել ատելության, ժխտողականության, ծայրահեղականության դեմ և պաշտպանել Կանադայի արժեքները  ներսում և դրսում։

Ժոլին իր գրառումը եզրափակել է հայերեն «Հիշում ենք և պահանջում» գրությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի