Նահանջ պահանջից․ ինչ է փոխվել Փաշինյանի ապրիլի 24-ի ուղերձներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Յոթ տարի առաջ ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր գնաց քայլերթով իր աջակիցների ուղեկցությամբ։ Սերժ Սարգսյանը նախորդ օրն էր հրաժարական տվել, բայց Փաշինյանը դեռ վարչապետ չէր ընտրվել։ Որպես վարչապետ՝ Փաշինյանն առաջին անգամ ապրիլքսանչորսյան ուղերձով հանրությանը դիմեց 2019-ին։ Factor TV-ն ուսումնասիրել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա այդ և հաջորդող տարիների ուղերձները և արձանագրել՝ ինչպես են փոխվել բառամթերքն ու շեշտադրումները։

2019 թվականի իր ուղերձում Փաշինյանը խոսում էր արդարության վերականգնման պայքարի, հայ ժողովրդի՝ հայրենիքում ապրելու իրավունքից զրկված լինելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում հետևողական լինելու անհրաժեշտության մասին։

2020-ի ապրիլի 24-ին Փաշինյանն առաջին և վերջին անգամ տեսաուղերձով դիմեց ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և Սփյուռքի հայությանը։ Իր խոսքում նա անդրադարձավ ինչպես Օսմանյան Թուրքիայում հայատյաց քաղաքականությանը, այնպես էլ Թուրքիայի ներկայիս դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ նախորդ դարասկզբին մեզ նետված մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն։

2021-ի ապրիլի 24-ին՝ 44-օրյա պատերազմից կես տարի անց, Փաշինյանը խոսեց նեոպանթյուրքիստական սպառնալիքի, անպատիժ մնացած հանցագործության մասին: Ուշագրավ է, որ հենց պատերազմի օրերին ու հաջորդող ամիսներին վարչապետը ոչ մեկ անգամ խոսել էր 44-օրյա պատերազմում Թուքրիայի ուղիղ ներգրավվածության մասին։

Այս ուղերձում Փաշինյանն առաջին անգամ անդրադարձավ տարածաշրջանային երկխոսությանը, որը չպետք է լինի ուժի դիրքերից՝ ընդգծելով, որ իր կառավարությունը Հայոց ցեղասպանության եղելությունը երբևէ հարցականի տակ չի դնի։

2022 թվականի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պետք է ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը։ Այս ուղերձում նա առաջին անգամ խոսեց Թուքիայի հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի մասին։

2023-ի ապրիլի 24-ի ուղերձում Փաշինյանը վստահեցնում էր՝ իր կառավարությունը տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու կամք և կարողություն ունի։

Անցած տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում Փաշինյանն արդեն ո՛չ խոսում էր պանթյուրքիզմի գաղափարախոսության, ո՛չ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների, ո՛չ էլ հանցագործության մեղավորներ ու պատասխանատուներ էր մատնանշում։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունն այս ուղերձում փոխարինվեց Մեծ եղեռնի ներքին հայեցմամբ։ Փաշինյանի ուղերձներում մոտեցումների փոփոխությունը  նկատելի է՝ սկսած արդարության համար պայքարից մինչև կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում։

Հայոց ցեղասպանությունն այսօր այլևս պատմություն չէ, այլ քաղաքականություն է՝ ասում է պատմաբան Գայանե Մախմուրյանը։ Անդրադառնալով վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձներին՝ պատմաբանը հարց է բարձրացնում՝  ինչպես կարելի էր հնչեցնել պահանջներ ու քայլեր անել՝ առանց իրատեսական միջոցների ու հնարավորությունների։ Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին՝ պատմաբանը մատնանշում է պատմության և քաղաքականության հակադրությունը, երբ  կան հարցեր, որոնք մեզ առնչվում են, բայց մեզանից կախում չունեն։

Հայրենիքում ապրելու իրավունքից զրկվելու, արդարության համար պայքարի, մարդկության դեմ իրականացված հանցագործության ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին 2025-ի ուղերձում խոսք չկա։ Այսօր արդեն վարչապետը կարևոր է համարում սահմանազատված և սահմանագծված Հայաստանի Հանրապետություն ունենալը։

Ցեղասպանության 110֊րդ տարելիցի կապակցությամբ պետական որևէ միջոցառում նախատեսված չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան