Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
10.05.2025 | 12:47
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։