110 տարի է անցել 1915թ․ ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից․ Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կենտրոնական գործադիր կոմիտեն գրավոր հայտարարություն է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝  ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երկու հարյուրից ավելի հայ մտավորականների իրենց տներից վտարմամբ և մահվան երթի ուղարկելով սկսված գործընթացը շարունակվել է հարյուր հազարավոր հայերի աքսորով և սպանությամբ։

«110 տարի է անցել 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից, երբ երկու հարյուրից ավելի հայ մտավորականներ տարվեցին իրենց տներից և ուղարկվեցին մահվան։ Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի տեղահանությամբ և կոտորածով։ Այս հողերի մյուս քրիստոնյա ժողովուրդները նույնպես ծանր մարդկային գին վճարեցին և կոտորվեցին այս քաղաքականության ու գործելակերպի հետևանքով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ պատմական ճշմարտությունների հետ առերեսվելը, զոհ դարձած ժողովուրդներից ներողություն խնդրելը և վերականգնողական արդարադատության դիմելն անփոխարինելի քայլեր են միմյանց և անցյալը հասկանալու, անկեղծ մոտեցմամբ պատմական վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար։

Կուսակցությունը շեշտել է հայ ժողովրդի հետ խաղաղության և հավասարության մեջ ապրելու կարևորությունը, ինչպես նաև նշել, որ Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրային և մշակութային հարաբերությունների զարգացումը կլինի քայլ երկու ժողովուրդների բարօրության և Կովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ։

«Այս զգացմունքներով ու մտքերով, որպես Անատոլիայի և Միջագետքի հին ժողովուրդներ, մենք կրկին կիսում ենք 110-ամյա ցավն ու սուգը, մեր սրտերի խորքում զգում ենք այն մեծ մարդկային ողբերգությունը, որը վերապրվել է, և կրկին տխրությամբ ու հարգանքով հիշում ենք այդ գործընթացում իրենց կյանքը կորցրածներին»,- ասվում է քրդամետ կուսակցության հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի