Փորձ է արվում փաստաբանությունը, որպես ինստիտուտ, վերացնել. Երվանդ Վարոսյանը՝ Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մասին

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

Պետությունը լրացուցիչ մահակ է տալիս դատարանների ձեռքը, որով դատական նիստերի դահլիճում փորձ է արվելու լռեցնել փաստաբաններին: Factor.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանն՝ անդրադառնալով ՀՀ դատական նոր օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին:

Առաջարկվող փոփոխությամբ փաստաբանների և դատախազների նկատմամբ կարող է տուգանք կիրառվել՝ առնվազն 100 հազար դրամի չափով: Երվանդ Վարոսյանը պնդում է՝ նման փոփոխություն կատարելու որևէ նախադրյալ չկա:

«Դատարանների դահլիճում չկա անհարգալից վերաբերմունք դատավորների նկատմամբ, եթե հատուկենտ դեպքեր էլ կան, ապա գործող օրենսդրությունը լիարժեք թույլ է տալիս այդ հարցերը կարգավորել: Հնարավոր է սանկիցաներ կիրառել, դիմել Փաստաբանների պալատ, բացի այդ՝ չմոռանանք նաև, որ կա քրեական պատասխանատվություն՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, որը դրսևորվում է ոչ միայն դատավորին, այլ նաև դատավարության մասնակիցներին վիրավորելով, այդ թվում՝ նաև դատախազին: Ուստի նորամուծություն մտցնել տուգանքի տեսքով, երբ դատավորը պահի տակ առանց որևէ բան քննարկելու, պետք է որոշի, որ ինքը վիրավորվել է և դրա դիմաց տուգանք նշանակի՝ սա, իհարկե, աբսուրդի ժանրից է»,- ընդգծեց փաստաբանը:

Վարոսյանի համոզմամբ՝ վերջին տարիներին փաստաբանների նկատմամբ ճնշումներն ակնհայտ են դառնում: «Սա հերթական քայլերից մեկն է, որով փորձ է արվում փաստաբանությունը, որպես ինստիտուտ, վերացնել: Դա որևէ մեկին ձեռնտու չէ, այդ թվում՝ արդարադատություն իրականացնող մարմնին, որովհետև դատարանի դահլիճում անընդհատ տուգանքի մասին մտածող փաստաբանը փաստաբան չէ»,- շեշեց Երվանդ Վարոսյանը:

Factor.am-ի հարցին՝ հնարավո՞ր է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ համախմբվեն և պայքարեն վիճահարույց այդ դրույթի դեմ, հաշվի առնելով, որ Արա Զոհրաբյանը ևս դեմ է առաջարկվող փոփոխությանը, Վարոսյանը պատասխանեց. «Ես, իմ ըկներները պայքարի մեջ ենք, եթե Փաստաբանների պալատն էլ լինի այդ պայքարի մեջ՝ շատ ավելի լավ, իսկ եթե ոչ՝ իրենց խնդիրն է»:

Փաստաբանն, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ մինչ կառավարության հաստատմանն ուղարկելը Արդարադատության նախարարությունն այդ դրույթը կհանի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան