Արցախի նախագահի ընտրության 88 տոկոս արդյունքը հյուսիսկորեական ընտրություններ է հիշեցնում. Արման Նավասարդյան

Լուրեր

04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. Լեհ մարզիկը լողալով հատել Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– Պարո՛ն Նավասարդյան, Արցախում անցկացվեց նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Նախ՝ ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքը, կարելի՞ է դրանք թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան որակել:

– Չունենալով փաստեր՝ չենք կարող ոչինչ հայտարարել: Ես ունեմ ինֆորմացիա, որ խախտումներ են եղել, բայց չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև դրանք ինֆորմացիոն հայտարարություններ են: Բայց այստեղ երկու հանգամանք կա: Նախ՝ նման արդյունքը՝ 88 տոկոս, մեծ սկեպտիցիզմ է առաջացնում: Դա հյուսիսկորեական կամ Սադամի ընտրություններն է հիշեցնում: Երկրորդ՝ որ այնտեղ տեղի են ունեցել խախտումներ, առանձնապես կասկածել պետք չէ, որովհետև այնտեղ այն մարդիկ են, որոնք հոյակապ անցել են մեր՝ հայաստանյան ընտրությունների շրջանը և շատ լավ գիտեն, թե այդ ամենն ինչպես է արվում:

–  Պարո՛ն Նավասարդյան, կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով՝ ինչպե՞ս եք գնահատում նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացնելու՝ Արցախի իշխանությունների որոշումը:

– Ոչ միայն երկրորդ փուլը, այլև առաջին փուլը պետք չէր անցկացնել: Ես մինչ ընտրություններն էլ ասել եմ, որ դա համարում եմ ժամանակավրեպ, սխալ և անիմաստ: Գուցե որոշ մարդկանց համար իմաստ ուներ: Օրինակ՝ Արայիկ Հարությունյանն ընտրություններից հետո ասաց, որ եթե մենք չանցկացնեինք դրանք, Սահմանադրության խախտում կլիներ: Իսկ ես կարծում եմ, որ եթե Սահմանադրությունը նա դիտում է որպես կորոնավիրուսի դեմ վակցինա, ուրեմն ճիշտ է արել: Ախր՝ ինչպե՞ս կարելի է պայմաններում նման բան անել: Հատկապես, որ վտանգ կա, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կկրկնվի: Մի խոսքով՝ նման միջոցառում կազմակերպելը, ես կարծում եմ, 150 հազարանոց երկրում… և բնակչության հարցը դեռ մի կողմ, բանակի հարցն էլ կա, ես կարծում եմ, դա մեծ սխալ էր բոլորի կողմից:

– Ամեն դեպքում, Արցախն արդեն նոր նախագահ ունի՝ Արայիկ Հարությունյանը: Մասիս Մայիլյանն էլ արդեն շնորհավորել է իր քաղաքական մրցակցին: Արայիկ Հարությունյանի կառավարման օրոք ինչպիսի՞ն կլինի Արցախի զարգացումը՝ ըստ Ձեզ: Նա նախորդ իշխանությունների կազմում արդեն երկար տարիներ առանցքային պաշտոններ է զբաղեցրել:

– Դա հարցի ամենակարևոր կողմերից մեկն է, բայց ես մի փոքր ալեգորիկ կպատասխանեմ հարցին: Բիսմարկն այսպես է բնութագրել ընտրությունները. «Ամենից շատ մարդիկ սուտ են խոսում պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ»: Ես չեմ կարող ասել՝ ինչպես Արցախում կզարգացնեն իրենց տնտեսությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, գիտությունը և այլն… Աստված տա, որ լավ լինի: Բայց առ այսօր, երբ այնտեղ ձայներ են հնչում, որ մենք Հայաստանի մաս չենք, դա ինձ, անկեղծ ասած, շատ է տխրեցնում, մի փոքր էլ բարկացնում, որովհետև առանց Հայաստանի բյուջեի Արցախը ոչինչ չի կարող անել, առանց մեր Զինուժի նույնպես ոչինչ չի կարող անել: Նրանք անգամ ՀՀ անձնագրերով են ճամփորդում: Բայց ինձ համար ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես կզարգանան հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետև զիգզագներ են եղել այդտեղ:

– Հարաբերություններն իսկապես ինչ-որ ժամանակ այնքան էլ լավ չէին, բայց հետո, կարծեք, հարթվեցին: Ձեր կարծիքով՝ Հայաստանի և Արցախի նոր իշխանությունների միջև հարթ կընթանա համագործակցությունը, թե՞ Երևան-Ստեփանակերտ հարաբերություններում կրկին «խորդուբորդեր» կլինեն:

– Ամեն ինչ պարզ կլինի երդմնակալությունից հետո: Այն, որ Արայիկ Հարությունյանը հայտարարություններ արեց, շատ լավ եմ գնահատում: Բայց նաև ուրիշ ուժեր կան խորհրդարանում, որոնք բոլորովին այլ մոտեցում ունեն այդ հարցերում: Չգիտեմ՝ ինչպես իրենք իրենց կդրսևորեն, և ինչպես Արայիկ Հարությունյանը կշարունակի իր համագործակցությունը Հայաստանի հետ: «Խորդուբորդ» լավ ասացիք, եթե ինքը նման ճանապարհով  գնա, դա առաջին հերթին կհարվածի հենց Արցախին: Իսկ եթե Արցախը վնասվի, դա մեծ վնաս կլինի նաև Հայաստանի համար: Սրա մասին է խոսքը: Այստեղ կա միայն մի ճանապարհ, եթե այդ ճանապարհով գնան Հայաստանի իշխանությունները, փառք ու պատիվ իրենց: Խոսքը վերաբերում է միացմանը, դա իմ տեսլականն է՝ միանալ Հայաստանի հետ: Ես կարծում եմ՝ դա հարցի միակ ճիշտ լուծումը կլիներ: Ընդ որում՝ միացում Հայաստանի հետ ոչ թե որպես գավառ կամ նահանգ, այլ հավասար հիմունքներով՝ երկու պետություններ միանան իրար և լինի դաշնության հիմքերի վրա: Այն, ինչի մասին 1980-90-ին ասվեց՝ «միացում» և մոռացվեց: Իսկ մոռացվեց, որովհետև դա ձեռնտու է այն մարդկանց, որոնք ուզում են «փոքրիկ իշխանիկներ» լինել և ունենալ իրենց առանձին իշխանությունը, բայց դա կործանարար է Արցախի համար: Կորոնավիրուսի հետ կապված այս ամբողջ իրավիճակից հետո Հայաստանում պետք է, ի վերջո, հանրաքվեն տեղի ունենա: Եվ դրանից հետո երկրորդ հարցը պետք է լինի միացման հարցը: Եվ, ի վերջո, ասվում էր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Ի՞նչ եղավ այդ կոչը, ո՞ւր մնաց:

– Ձեր կարծիքով՝ միավորման հարցը տեսանելի՞ ապագայի խնդիր է:

– Դա կարող էր լինել ժամանակի և տարածության մեջ՝ քննարկվեր, ուսումնասիրվեր, զարգացվեր, բայց այս դրության մեջ, ես կարծում եմ, պետք է լինի արագ: Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, և այնպիսի անսպասելի բաներ կարող են լինել և կլինեն, որովհետև այս կորոնավիրուսից հետո նոր աշխարհում ենք հայտնվում, նոր իրավիճակ է ստեղծվելու՝ և՛ աշխարհաքաղաքական առումով, և՛ տարածաշրջանային: Իսկ թե ինչ ուղղությամբ կլինեն, դժվար է ասել: Բայց աշխարհը փոխվում է, ու Հայաստանը երբեք չի լինի այլևս այնպիսին, ինչպես կար:

Թամարա Հակոբյան