Ընդդիմությանը առաջարկում եմ մանդատները չվերցնել. ԱԺ-ի աշխատանքը չի տուժի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Մենք մեր ստացած քվեների տերերն ենք, մենք ստացել ենք խորհրդարանական մեծամասնություն, ստացել ենք 720 հազարից ավելի քվե, ավելի շատ քվե բացարձակ թվով, քան 2021 թվականին։ Տոկոսայինով մենք ստացել ենք այնքան քվե, որը բավարար է միանձնյա կառավարություն կազմելու համար։ Եվ ես ուզում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանում արդեն երրորդ անընդմեջ ազատ և արդար ընտրությունների արդյունքով»,- անդրադառնալով ընտրությունների վերջնական արդյունքներին, ասաց ԱԺ փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նախընտրական շրջանում ընտրակաշառք տալու և ստանալու Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունները և ձայնագրությունները, ըստ Ռուբինյանի, պետք է պատշաճ ուսումնասիրվեն, իսկ ընտրակաշառք բաժանողները բոլորը պետք է ձերբակալվեն։

«Ես կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին՝ գնալ մինչև վերև, որովհետև բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասնապետերի։ Պետք է գնալ մինչև վերև։ Ինձ համար և ցանկացած բանական մարդու համար ակնհայտ է, որ չէր կարող ուղղակի մի տասնապետ զատվել և որոշել, որ ինքը պետք է ընտրակաշառք բաժանի իր շենքի բնակիչներին։ Ոչ, ակնհայտ է, որ նախ այդ տասնապետին այդ գումարները տվել են, և ակնհայտ է, որ տալուց էլ հրահանգել են, ասել են՝ «առ քեզ փող, կգնաս և կմուծես, որպեսզի ընտրեն մեզ»։ Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում երեք կուսակցությունները՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստանը»։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել և ուղղորդել այդ ընտրակաշառքները, և ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այս սխեման։

Մենք ընդհանրապես կարծում ենք, որ ի սկզբանե այդ ուժերի գրանցումը պետք է չեղյալ համարվեր, որովհետև իրենք ընտրակաշառք էին բաժանում։ Ո՞վ պետք է չեղյալ համարեր՝ կոնկրետ այդ դեպքում երևի ԿԸՀ-ն։ Բայց ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, մենք չենք ուզում, որ դրանք չեղյալ համարվեն, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ստացած ձայները լեգիտիմ են, և մենք ձևավորելու ենք կառավարություն»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո, երբ հստակ պատկերը հայտնի դարձավ, ընդդիմությունը դեռ չի հստակեցնում՝ վերցնելո՞ւ է մանդատները, թե ոչ։ Ռուբինյանը խորհուրդ է տալիս չվերցնել դրանք, իսկ կուսակցությունները՝ լուծարել։

«Նաև խորհուրդ եմ տալիս ինքնակամ ներկայանալ ոստիկանություն և հայտնել՝ «այո, մենք ենք ընտրակաշառք բաժանել»։ Շատ-շատ ուրախ խորհրդարան կլինի, վերջապես մենք ստիպված չենք լինի հինգ տարի անցկացնել մարդկանց հետ, ովքեր եկել են այստեղ զուտ իրենց ապօրինի ձեռք բերված գույքը պաշտպանելու համար կամ իրենց, հուսով եմ, դատվելիք ղեկավարությանը պաշտպանելու համար»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։