«Կեղծիք տարածողը Դո՛ւք եք․ հիվանդանոցը չի կառուցվում»․ Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նրա խոսքով՝ Վարդենիսում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նախարարը հայտնել էր, թե համայնքում ԲԿ-ի կառուցման գործընթացն արդեն սկսվել է։

«Ես գիտեմ, որ որևէ տեղ որևէ շինարարական աշխատանք չկա, ես նաև Ձեզանից գրավոր պարզաբանում պահանջեցի, թե որտեղ է կառուցվում։ Ու պարզվեց, որ դեռ փաստաթղթային փուլում է, և կան իրավական որոշակի գործողություններ մինչև շինարարության ընթացքը։ Ես ուզում եմ Դուք Ազգային ժողովի բարձր ամբիոնից վերջնականապես հստակ ասեք ժամկետներ՝ ե՞րբ է կառուցվելու Վարդենիսի հիվանդանոցը, որի մեջ կլինի դիահերձարան»,- նշեց Թովմասյանը։

Ի պատասխան Ավանեսյանը հորդորեց պատգամավորին «բարձր պատգամավորի խոսափողից» կեղծ թեզ չդնել իր բերանը և հետո դրա վերաբերյալ հարց տալ։

«Ես ասել եմ, որ Վարդենիսի բժշկական կենտրոնը վերանորոգվում է, և այն արդեն իսկ ամփոփման շրջանում է։ Ես ասել եմ, որ Վարդենիսի բժշկական նոր կենտրոնի նախագիծը արդեն իսկ հրապարակված է, և Ձեր բազմաթիվ հարցումներին ի պատասխան՝ հանրային տեղադրել ենք, թե ինչ բժշկական կենտրոն ենք կառուցելու»,- ասաց նա։

Թագուհի Թովմասյանը հակադարձեց՝ կեղծիք տարածողն Անահիտ Ավանեսյանն է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։