ԵՄ-ն բացել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ Միությանն անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը

Լուրեր

22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ անդամ 27 պետությունները հունիսի 15-ին պաշտոնապես համաձայնել են բացել անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ, գրում է Kyiv Independent-ը։

«Այսօր մենք սկսում ենք բանակցություններ անդամակցության գործընթացի հիմքերի, այդ թվում՝ արդարադատության, ազատության և հիմնարար իրավունքների վերաբերյալ։ Մենք տեսել ենք այս երկրների կողմից ներդրված ծանր աշխատանքը, և մենք այն պարգևատրում ենք առաջընթացի հստակ ուղով»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս քայլն անվանել է «հստակ ազդանշան այն մասին, որ Եվրոպայի առաջընթացը չի կարող կանգնեցվել»։

«Մենք կարծում ենք, որ Եվրոպայի կողմից ռուսական հարձակումներին և անընդհատ ագրեսիայի գործողություններին տրվող ամենաուժեղ պատասխաններից մեկը մեր անդամակցության գործընթացի արագացումն ու կլաստերների բացումն է։ Հաճախ թվում է, թե մենք միշտ պետք է ավելի շատ պայքարենք, քան մյուսները՝ ԵՄ-ին մեր ճանապարհին առաջ շարժվելու համար։ Ուկրաինան վաստակել է ավելի արագ շարժվելու իրավունքը։ Եվ սա հենց այն քաղաքական որոշումն է, որն այսօր Եվրոպային անհրաժեշտ է»,- ասել է Զելենսկին ԵՄ համաժողովին ուղղված տեսաուղերձում։

Ուկրաինան ԵՄ-ի հետ պաշտոնապես բանակցություններ էր սկսել 2024 թվականի հունիսին, սակայն բանակցային վեց կլաստերներից որևէ մեկը չէր բացվել՝ հիմնականում Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից խոչընդոտների պատճառով։ Օրբանը կտրականապես դեմ էր Կիևի անդամակցությանը ԵՄ-ին և օգտագործում էր  իր վետոյի իրավունքը դաշինքում՝ կասեցնելու Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ու ԵՄ-ի անդամակցության ուղղությամբ առաջխաղացումը։

Հունգարիայի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Օրբանի պարտությունը բացել է նոր բանակցությունների ճանապարհը։ Երկրի նորընտիր վարչապետ Պետեր Մագյարը հունիսի 3-ին հայտարարել էր, որ Կիևը և Բուդապեշտը համաձայնության են եկել Ուկրաինայի հունգարախոս փոքրամասնության իրավունքների վերաբերյալ, որը բանակցությունների մեկնարկի հիմնական խոչընդոտն է։

ԵՄ և ազգային դիվանագետներն ավելի վաղ Kyiv Independent-ին ասել էին, թե ակնկալում են, որ վեցերորդ կլաստերը՝ «արտաքին հարաբերությունների» վերաբերյալ, նույնպես կբացվի առանց խնդիրների։

Լրացուցիչ առաջընթաց կարող է լինել երկրորդ և երրորդ կլաստերների հետ կապված, որոնք ընդգրկում են լայն տնտեսական հարցեր։ Kyiv Independent-ի տրամադրության տակ հայտնված ԵՄ փաստաթղթում նշվում է, որ երկրորդ կլաստերը՝ ներքին շուկայինը, նույնպես կարող է բացվել։ Այնուամենայնիվ, ԵՄ պաշտոնյաներից մեկը նշել է, որ կասկածում են երկրորդ կլաստերի բացման հետ կապված՝ պատերազմի պատճառով, ինչը դժվարացնում է ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի