Կվիճեմ ձեզ հետ, որ շատ այլ երկրներում հնարավոր է ցածր տոկոսներով վարկեր վերցնել․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես կմնամ իմ թեզի շրջանակներում ու կվիճեմ Ձեզ հետ, որ շատ այլ երկրներում հնարավոր է վերցնել վարկեր շատ ավելի ցածր տոկոսներով, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ձևավորված տոկոսները, ես կարծում եմ, համահունչ են ռիսկի պրոֆիլին, որը երկիրն ունի»,- այս մասին ԱԺ-ում պատգամավորի հարցին ի պատասխան ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Եվ, բնականաբար, տնտեսվարող սուբյեկտները և քաղաքացիները, իրենց պրոֆիլից ելնելով, ստանում են այն վարկային առաջարկները, որ իրենց տալիս են բանկերը կամ վարկային կազմակերպությունները:

Մենք վերջում նաև մեծ ծրագիր արեցինք և դրական վարկային ու հարկային պարտավորություններ իրականացնող մեր փոքր ու միջին բիզնեսներին օժանդակության ծրագիր արեցինք մայիս ամսից սկսած, որոնց համար վարկերի տոկոսները որոշակիորեն նվազեցին: Մենք ունենք փոքր և միջին ընկերություններ, որոնք հայկական դրամով վարկ են վերցնում 11%-ով:

Արդյո՞ք դա ցածր է, կամ արդյո՞ք դա բարձր է. ես կարծում եմ, որ բացարձակ բարձր չէ, բայց միևնույն ժամանակ ունենք փոքր ու միջին ընկերություններ, որոնք որ չեն ունեցել կարգապահություն կամ չունեն այն ծրագրերը, որոնք հրապուրիչ չեն բանկերի համար, ու այդ տիպի ընկերությունները ստանում են վարկ 19%-ով: Այսինքն՝ շուկան բազմազան է, մրցակցություն կա»,- ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում։