Հայտնի են հայկական ակումբների հավանական մրցակիցները եվրագավաթներում․ վիճակահանությունն այսօր է

Լուրեր

22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
Բոլորը

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում հունիսի 16-ին կկայանան եվրագավաթների որակավորման առաջին փուլի վիճակահանությունները։

Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարը սկսելու է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։ Երևանյան ակումբի հավանական մրցակիցներն են «Շեմրոք Ռովերսը» (Իռլանդիա), «Կուպսը» (Ֆինլանդիա), «Լինքոլն Ռեդ Իմփսը» (Ջիբրալթար), «Ռիգան» (Լատվիա), «Ֆլորան» (Էստոնիա), «Լարնեն» (Հյուսիսային Իռլանդիա) և «Նյու Սեյնթսը» (Ուելս)։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։ Այդ փուլի առաջին հանդիպումները նախատեսված են հուլիսի 7-ին ու 8-ին, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ «Փյունիկը» և «Ալաշկերտը»։

«Փյունիկի» հավանական մրցակիցներն են «Սիլեկսը» (Հյուսիսային Մակեդոնիա), «Դինամո Սիթին» (Ալբանիա), «Վիրտուսը» (Սան Մարինո), «Մորնար» (Չեռնոգորիա) և «Մարսաշլոկը» (Մալթա):

«Ալաշկերտի» հավանական մրցակիցներն են «Տորպեդո Քութայիսին» (Վրաստան), «Վելեժը» (Բոսնիա և Հերցեգովինա), «Ելիմայ Սեմեյը» (Ղազախստան), «Պետրովացը» (Չեռնոգորիա) և «Էլբասանին» (Ալբանիա)։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։ Այդ փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 9-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։

Կոնֆերենցիաների լիգային մասնակցելու է նաև Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոան», որը պայքարը սկսելու է որակավորման երկրորդ փուլից։ Այդ փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 17-ին։