Որ դեպքում կավելանա անապահովության նպաստի չափը․ հուլիսի 1-ից գնահատման նոր համակարգ կգործի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
Բոլորը

Վարկային պարտավորությունները, գազի սպառման ծավալը և մի շարք այլ չափանիշներ այլևս չեն խոչընդոտի անապահովության նպաստ ստանալուն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի խոսքով՝ անապահովության գնահատման նոր համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում համակարգում կընդգրկվեն նաև այն ընտանիքները, որոնք նախկինում տարբեր բացառող գործոնների պատճառով դուրս էին մնում նպաստառուների ցանկից։

«Հիմա մենք փոխել ենք և վարկի վաղեմությունը և հստակ նշել ենք, թե որքան ժամանակ մարումներ չպետք է լինեն, որ այս գործոնը բացառող չհանդիսանա: Նախկինում 18-ից 22 տարեկան կրթություն ստացող անձի համար եկամուտ չէր հաշվարկվում կամ վերագրվում, իսկ տվյալ դեպքում մենք տարիքային սահմանափակումը հանել ենք: Այսինքն՝ անկախ տարիքից, եթե անձը որոշել է ստանալ այլ մասնագիտություն կամ բարելավել իր գիտելիքները, անապահովության նպաստի հաշվարկման բանաձևում այդ եկամուտը չի վերագրվում: Նաև, եթե ընտանիքի անդամը վերադարձել է զինվորական ծառայությունից կամ քրեակատարողական հիմնարկից և դեռ վեց ամիսը չի լրացել, ապա այս դեպքում ևս եկամուտ չենք վերագրում, քանի որ անձը դեռևս պետք է աշխատանք գտնի, նորից ներառվի ամենօրյա կյանքում, որ նոր մենք համարենք, որ անձը աշխատունակ է և եկամուտ վերագրվի»,- ասաց Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ նոր համակարգը 2025 թվականից փորձարկվել է Կոտայքի և Սյունիքի մարզերում, իսկ այժմ կառավարությանը ներկայացվել են մի շարք փոփոխություններ, որոնք մշակվել են փորձնական փուլի ընթացքում արձանագրված խնդիրների հիման վրա։ Նախարարի տեղակալի խոսքով՝ նոր թվային համակարգը յուրաքանչյուր ամիս ինքնաշխատ կերպով վերագնահատելու է ընտանիքների սոցիալական վիճակը։ Այն քաղաքացիները, որոնք նախկինում դուրս են մնացել համակարգից, կարող են նոր դիմում ներկայացնել և գնահատվել արդեն նոր չափանիշներով։

Ներկայում Կոտայքի և Սյունիքի մարզերում նոր համակարգով նպաստ է ստանում 1280 ընտանիք։ Նպաստի միջին չափը կազմում է 86 հազար դրամ, իսկ առավելագույնը՝ 280 հազար դրամ։ Համեմատության համար՝ նախկին համակարգում միջին նպաստը մոտ 29 հազար դրամ էր։

 

Մանրամասները՝ տեսանյութում։