Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտում բռնկված հրդեհը մարվել է. Ուկրաինայի ԱԻՊԾ պետ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտում և դրա շուրջ բռնկված հրդեհից հետո մխացող կրակը մարելու համար Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությանը մի քանի օր անհրաժեշտ կլինի: Բուն հրդեհը մարվել է: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հաղորդել է Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության պետ Նիկոլայ Չեչոտկինը, տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Զելենսկին թեմայի վերաբերյալ ամեն օր զեկույց է ստանում՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար:

Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության պետը հայտնել է, որ նախօրեին իրավիճակն ուժեղ քամու պատճառով վատթարացել է, ինչը հրդեհը դժվար վերահսկելի է դարձրել: Այդ իսկ պատճառով ավելի շատ սարքավորումներ և անձնակազմ է ուղարկվել՝ հրդեհը վերացնելու համար:

Նիկոլայ Չեչոտկինի խոսքով՝ տարածքում տեղացած անձրևը հրշեջներին թույլ է տվել ավելի արագ հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Նրա տեղեկացմամբ՝ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 227 հրշեջ ինքնաթիռ և օգտագործվել է 500 տոննա ջուր։

Չեչոտկինը նաև հայտնել է, որ ատոմակայանի մեկուսացման գոտում ճառագայթային ֆոնը նորմայի մեջ է և չի բարձրանում։ Բացի այդ՝ հրդեհաշիջման հետևանքով կրակը չի ներթափանցել զինամթերքի պահեստներ, Չեռնոբիլի ատոմակայանի բաշխիչ կայան կամ ռադիոակտիվ թափոնների պահեստարան։

Նշենք, որ երեկ Ուկրաինայի պետական գործակալությանն առընթեր կից հանրային խորհրդի անդամ Յարոսլավ Եմելյանենկոն ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտում մոլեգնող հրդեհը մոտեցել է ռադիոակտիվ թափոնների պահեստներին: Եմելյանենկոյի խոսքով՝ կրակը շարժվում էր դեպի Չեռնոբիլի ատոմակայան, քանի որ քամին այդ կողմ էր փչում:

Հիշեցնենք՝ Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին։ Դա հետևանքով ահռելի քանակությամբ ճառագայթող նյութեր են արտանետվել շրջակա միջավայր: Այսօր էլ ատոմակայանի շուրջ 30 կիլոմետր շառավղով արգելված գոտի է։

Նելլի Մելքոնյան