Ռուսաստանը պետք է էժանացնի Հայաստանին մատակարարվող գազը. իրավիճակ է փոխվել

Լուրեր

23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում ռուսական գազի էժանացման ակնկալիքներ են առաջացել՝ պայմանավորված համաշխարհային շուկայում էներգակիրների, մասնավորապես՝ նավթի ու գազի գների անկմամբ։ Վերջին տվյալներով՝ WTI տեսակի նավթի մայիսի ֆյուչերսները նվազել են 0,51 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 27,25 դոլար։ Իսկ Brent տեսակի նավթի ֆյուչերսները մայիսի մատակարարումներով նվազել են 1,39 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 24,15 դոլարի։ Գազի համաշխարհային գինը ևս իջնում է հասնելով ռեկորդային սահմանագծի՝ 1000 խ/մ-ի դիմաց 75 դոլար։


Այս պայմաններում Հայաստանի կառավարությունը պետք է դիմի ռուսական կողմին՝ սահմանին իջեցնելու գազի գինը, կարծում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը․ «Աշխարհում նավթի գները կտրուկ իջնում են, և ես կոչ եմ անում մեր կառավարության բանակցողներին՝ հիմա ճիշտ պահն է, որպեսզի մենք դիմենք՝ ԵՏՄ շրջանակներում գազ ներկրող ընկերությունները գազի գինը իջեցնեն սահմանի վրա»:

Եվրոպական երկրներում գազի գինը փոխկապակցված է նավթի գնի հետ՝ գործում է գնագոյացման բանաձևային ռեժիմ, մինչդեռ Հայաստանի ու Ռուսաստանի միջև պայմանավորվածությունը գազի ֆիքսված գին ունենալն է:

Ռուսական գազի գինը Հայաստանի սահմանին 2019 թվականի հունվարից 165 դոլար է՝ 1000 խմ-ի համար, մինչ այդ 150 դոլար էր, բայց թանկացումից հետո էլ սպառողներին գազը հասնում է փաստացի նույն՝ 285 դոլարով։ 15 դոլար թանկացման բեռը «Գազպրոմ Արմենիան» է կրում՝ ներքին ռեսուրսների հաշվին։ Սակայն ռուսական ընկերությունը կարծես չի պատրաստվում երկար հանդուրժել դա  ու մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ըստ ամենայնի՝ 15 դոլար թանկացման բեռն իր վրայից սպառողներին բաշխելու նպատակով։

«Էներգակիրների շուկայում միջավայրի փոփոխման պայմաններում Ռուսաստանն այլ տարբերակ չունի, քան իր գործընկերներին պահելու համար ավելի նպաստավոր պայմաններ առաջարկելը»,- Factor.am-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Ռուսաստանը գազի գինը որոշելիս մշտապես հիմք է ընդունել նավթի գինը, և երբեմն՝ այդ հիմքով թանկացումներ են եղել, նույն տրամաբանությամբ նավթի գնի անկումը պետք է զգացվի գազի գնի վրա:

«Անխուսափելի է գազի գնի վերանայումը Հայաստանի համար։ Շատ լավ գիտակցում են, որ եթե գինը պահեն նույն մակարդակի վրա, երկրները, այդ թվում՝ Հայաստանը, կգտնեն այլընտրանքային ուղիներ։ Մենք,  օրինակ,  իրանական գազի տարբերակն ունենք»,- կարծում է Քթոյանը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հաշվարկներվ 30 տարի է՝ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը բորսայական գնից ցածր է։ Ավելի ցածր ստացել է Բելառուսը։ Միջազգային շուկայում էներգակիրների գների նվազեցումը Հայաստանին լավ դիրքեր է ապահովում Ռուսաստանի հետ բանակցելիս․ «Գործող իշխանություններն ի վիճակի չեն վերանայել գազի սակագինը՝ գտնել խնայման, այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ։ Այս պահին ճիշտ կլինի ռուսական կողմի հետ համաձայնության գալ սակագինը պահել, միաժամանակ՝ պարտք չկուտակել»։

Ըստ նրա՝ մեկուկես տարում Հայաստանը 70 միլիոն դոլարի պարտք է կուտակել, և գազամատակարարման համակարգում խնդիրն ավելի է մեծանում ռուսական կողմի հետ համաձայնության բացակայության պայմաններում։ Ըստ Սուրեն Պարսյանի՝ էներգակիրների գնանկումը ժամանակավոր երևույթ է և այս պահին ճիշտ կլինի 3-4 տարով կայուն գնի շուրջ համաձայնություն ձեռք բերել․ «Նման կանխատեսելիությունը ձեռնտու է Հայաստանին, կարող է հետաքրքրել նաև Ռուսաստանին»։

«Գազպրոմ Արմենիան» մտադիր է ապրիլից հետո դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,  և,  անկասկած,  սպառողների համար գինը թանկացնելու հայտով։ ՀԾԿՀ-ը ռուսական ընկերության հայտը կարող է քննարկել 120 օրում, ինչը նշանակում է, որ եթե թանկացնելու որոշում կայացվի, նոր սակագինը սպառողի համար կգործի օգոստոսից։ Արմեն Քթոյանը կարծում է, որ համաշխարհային գների անկման ֆոնին «Գազպրոմ Արմենիայի» թանկացման հայտը տարօրինակ կդիտվի։ Տնտեսագետի կանխատեսմամբ՝ նավթի գները դժվար թե վերականգնեն երբեմնի բարձր սանդղակը, որովհետև համաշխարհային դերակատարներն են փոխվել։ Խոշոր արդյունահանող է դարձել ԱՄՆ-ն՝ այն դեպքում, երբ 10 տարի առաջ խոշորագույն ներմուծող էր։ Փոխվել են նաև նավթի սպառման ծավալները։ Եվրոպան, տրանսպորտային վառելիքի, բնակարանների ջեռուցման մասով անցնում է էներգախնայող մեխանիզմների, նույն միտումներն են Չինաստանում, Հնդկաստանում,  և արդյունքում՝ կրճատվում են նավթի,  նավթամթերքի սպառման ծավալները․ «Մենք ունենք մի իրավիճակ, երբ որ անընդհատ ավելանում է նավթի առաջարկը և նվազում է պահանջարկը, ինչը գների նվազման վրա ազդող գործոններ են։ Շատ փորձագետներ, այդ թվում ես, համարում ենք, որ սա երկարաժամկետ միտում է, նավթի գինը մտել է ցածր գնային ֆոնի դաշտ, և որակական բարձրացում դժվար լինի։ Եվ եթե համարում ենք, որ գազի գնագոյացման բանաձևային մոտեցումը բիզնեսի համար, այո, որոշակի ռիսկեր պարունակում է՝ անկանխատեսելիության որոշակի տարր առկա կլինի, բայց մյուս կողմից՝ համաշխարհային գների իջեցումը պետք է հաշվի առնվի։ Կարծում եմ բիզնեսը դրանից չի տուժի»։

Տնտեսագետ Քթոյանը համարում է, որ գնագոյացումը առավելապես քաղաքական աստառներ ունի։

«Գազպրոմ Արմենիա»-ի շահութաբերությունն այսօր 10% է, ինչը բարձր է համարվում մենաշնորհային դիրք ունեցող ընկերության համար։ Սուրեն Պարսյանի գնահատամամբ՝ հաաշխարհային շուկայում գազի գների նվազեցումը չի ազդի սահմանին գնի վրա, քանի որ մինչև տարեվերջ պայմանագիր է կնքված։ Նա կողմնակից է սահմանին գազի գինը ֆիքսելուն. «Դա ձեռնտու է ներքին շուկային։ Ցանկացած տնտեսվարող ցանկանում է ունենալ կանխատեսելի վիճակ՝ մեկ տարվա կտրվածքով, եթե մի քանի անգամ պետք է բարձրանա-իջնի, վստահեցնում եմ, դա տնտեսվարողի համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հավաստիացրել է, որ ավելի էժան գազ գնելու բանակցություններ կսկսվեն, եթե էներգակիրներն աշխարհում սկսեն կայուն էժանանալ։

Ռուսների հետ իրավապայմանագրային բազան թույլ տալիս է անցնելու գնագոյացման լողացող բանաձևի, սակայն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռիսկեր է տեսնում, որոնք կարող են բերել թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքների։ Փոխվարչապետի հաշվարկներով՝ եթե այս իրավիճակը մի քիչ էլ երկարի, գուցե ստացվի, որ ներկա գինը բարձր է, բայց ըստ նրա՝ այս պահին Հայաստանի համար գինը դեռ համարվում է որոշ չափով արտոնյալ:

«Եթե տեսնենք, թե այսօր ինչ է կատարվում նավթի գների հետ, և թե պոտենցիալ ինչ ազդեցություն կունենա գազի գնի վրա, համաձայն եմ,  որ մտածելու բան կա: Եթե մենք ունենայինք լողացող սակագին, որը պայմանավորված կլինի բոլոր միտումների ազդեցությամբ, ապա այդ դեպքում կարող է մենք հիմա սահմանին ունենայինք գազի շատ լավ գին, բայց կարող էր կես տարի հետո այդ գինը լիովին այլ լինել։ Հաշվի առնելով, թե ինչ կկատարվի մոտ ժամանակներում և գործընթացներն ինչպես կշարժվեն, գուցե և ժամանակն է, որ մենք մտածենք գազի գինը սահմանին որոշակի բանաձևի հետ կապելու մասին։ Մեր անհանգստությունն է, որ չկարողանանք այդ ռիսկերը կառավարել կամ կառավարելիս վնասներ կրենք»,- կարծում է Մհեր Գրիգորյանը։

 

Ռոբերտ Անանյան