Էջմիածնի դպրոցներում բացակայություններն ավելացել են. Արմավիրում, սակայն, խուճապային տրամադրություններ չկան

Լուրեր

02.03.2026 | 23:11
Դիվանագիտությունը փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել. Միրզոյան
02.03.2026 | 23:04
Մեղրիում հայտնաբերվել է շուրջ 30 կգ թմրամիջոց
02.03.2026 | 22:58
Հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից. Փաշինյան
02.03.2026 | 22:43
Կատարը Իրանից թռչող 2 Սու-24 է խոցել
02.03.2026 | 22:26
Բաքվում Ճապոնիայի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով
02.03.2026 | 22:25
Եվրաբասկետ․ Հայաստանի հավաքականը պարտվեց Բուլղարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 22:14
Դուբայի օդանավակայանը Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո իրականացրել է առաջին ուղևորատար չվերթները
02.03.2026 | 22:01
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռևս չի սկսել Իրանին լուրջ հարվածներ հասցնել, նաև «հարվածների մեծ ալիք» խոստացել
02.03.2026 | 21:51
ԱՄՆ նախագահը չի բացառում Իրանում գործողության ժամկետի երկարաձգումը
02.03.2026 | 21:48
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կմեծացնի իր միջուկային զինանոցը
02.03.2026 | 21:37
Անկարան հերքում է, որ Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմաբազային
02.03.2026 | 21:27
Ալիևն ընդունել է ՌԴ փոխվարչապետին. քննարկվել են AZAL-ի ինքնաթիռի խոցումը, տրանսպորտային հաղորդակցությունների հարցեր
02.03.2026 | 21:22
Ինչպես կաթողիկոսը դարձավ մեղադրյալ․ ով է Սարոյանին պաշտոնում վերականգնած դատավորը
02.03.2026 | 21:09
Ցավակցություն՝ մեկ օր անց. ինչպես ՀՀ-ն պետք է արձագանքի Իրանում պատերազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 21:00
Սկսվել է տարածաշրջանային պատերազմ, Իրանի դեմ հարձակմանը կարող են նոր երկրներ ներգրավվել․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արմավիրի մարզի պետական հաստատություններում բնականոն աշխատանքային պրոցես է, աշխատողների շրջանում խուճապային տրամադրություններ չկան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասացին Արմավիրի մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հայտնաբերվել, որոնցից մեկը՝ Էջմիածնի բնակչի մոտ։

Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանն էլ մեզ տեղեկացրեց, որ մարզի դպրոցներում բացակայությունները 13 տոկոս են կազմում: Ի դեպ, նախորդ օրվա համեմատ՝ այս ցուցանիշը գրեթե կրկնակի է։ Իսկ Էջմիածին քաղաքում բացակայություններն ավելացել են՝ հասնելով 38 %-ի:

Հարցին՝ քննարկվո՞ւմ է մարզի դպրոցներում դասերը դադարեցնելու տարբերակը, նա հստակ պատասխան չտվեց: Վստահեցրեց, սակայն, որ մարզպետը տեղյակ է իրավիճակից, դպրոցներում կատարվել են ախտահանման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 3 նոր դեպք է գրանցվել: Վարակվածներից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ է, որը մարտի 8-ին մասնակցել է նշանադրության արարողության: Նրա հետ շփում ունեցած անձինք մեկուսացվել են: