Մաքսային իրավախախտումների բացահայտումների 22 տոկոս աճ ունենք․ Վարդան Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
12.08.2026 | 17:22
«Սան Պաուլուի» ավտոբուսն առգրավվել է 86 կգ մարիխուանա տեղափոխելիս
12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Բոլորը

ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2019 թվականի ընթացքում տարված աշխատանքների, այդ թվում՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և մաքսային հսկողության հետ կապված գործառույթների արդյունքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 202 դեպք: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականի համեմատ՝ սա 22%-ով ավելի է. «Այսինքն՝ բացահայտումների աճ ունենք 22%-ով: Հայտնաբերված 202 դեպքից 146-ը հանդիսացել են մաքսանենգության դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 56 դեպքով սկսվել է վարչական վարույթ»:

Մաքսային իրավախախտումների մեջ գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը՝ ընդհանուր խախտումների 70%-ը:

«Այս երևույթի դեմ պայքարում մշտապես հսկողություն ենք իրականացնում, իսկ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ տարածքը տարանցիկ միջանցք է Իրանից այլ երկրներ թմրանյութերի փոխադրման համար, խնդիրն ավելի մեծ կարևորություն է ստանում: 2019 թվականի ընթացքում ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 11 կգ ափիոն, 8.2 կգ մետամֆետամին, շուրջ 3 կգ կետամին, 1.3 կգ մարիխուանա և հաշիշ, հաշիշի յուղի պարունակությամբ 74 էլեկտրոնային սիգարետներ և մուշտուկներ, թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 16.500 դեղահաբ և դեղապատիճ»,- տվյալներ ներկայացրեց Վարդան Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: