Բարեվարք ու պրոֆեսիոնալ ոստիկան ունենալու համար Ոստիկանության ծառայողների ատեստավորումն անհրաժեշտ է. ՀՔԱՎ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը գործում էր մինչև 2012 թվականի հունվարի 7-ը, սահմանում էր ոստիկանական համակարգում ծառայողների ատեստավորման հստակ կարգը: Մասնավորապես՝  «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված էր հետևյալը.

«1․ Յուրաքանչյուր տարի ոստիկանության ծառայողների առնվազն 1/3-ը ենթակա է պարտադիր ատեստավորման»,
2․ Ոստիկանության ծառայողների հերթական ատեստավորումն անցկացվում է 3
 տարին 1 անգամ,
3․ Ոստիկանության ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է
 հերթական ատեստավորումից առնվազն 1 տարի հետո»:

Վերոհիշյալ 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչվեցին «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր օրենքով, որն ընդունվեց  2011 թ. դեկտեմբերի 8-ին և ուժի մեջ մտավ 2012 թ. հունվարի 7-ին։

Համաձայն օրենքի փոփոխությունների և լրացումների՝ մասնավորապես` 15-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ. «Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բայց ոչ ավելի, քան տարին 1 անգամ»։

Հաշվի առնելով այս փոփոխությունները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019-ի նոյեմբերի 11-ին գրավոր հարցումներով դիմել է նախ ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանին (իր ենթակայության ներքո գտնվող ոստիկանության ծառայողների մասով), ապա ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանին՝ պարզելու՝ ինչ կարգով և ինչ պայմաններում է ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կայացնում որոշում՝ ոստիկանության ծառայողի ատեստավորման  մասին: