Անասունների անորոշ ճակատագիրը կամ պատվիրաններ անասնաֆերմայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիները շարունակում են բողոքել մորթը սպանդանոցներում կատարելու պարտադիր պայմանի դեմ: Գյուղացիների մի մասը կտրականապես հրաժարվում է օգտվել սպանդանոցների ծառայություններից՝ նախընտրելով սեփական տան բակում կազմակերպել մորթը: Մյուս մասը թեև ընդունում է սննդի անվտանգության բարձրացմանն ուղղված գործողությունները, սակայն բողոքում է սպանդանոցների սակավ քանակից և դրանց հեռավորությունից։

Նրանք վաղ առավոտից փակել էին Երևան-Արմավիր, Երևան-Սևան, Էջմիածին-Արտաշատ և Երևան-Խոր Վիրապ ավտոճանապարհները՝ խնդրին հրավիրելով Կառավարության ուշադրությունը:

Անասնապահությամբ զբաղվողները դժգոհ են այն փաստից, որ սպանդանոցներում մորթից հետո ենթամթերքը՝ խոշոր եղջերավորների ներքին օրգանները, ոտքերը և գլուխները չեն տրվում անասնատիրոջը: Իսկ ինչո՞ւ ենթամթերքը չի տրվում գյուղացուն. հենց բողոքի ակցիայի ժամանակ անասնապահներից մեկին խնդրեցինք հարցի պատասխանը ստանալու համար զանգահարել սպանդանոցի սեփականատիրոջը:

Ի դեպ, հիշեցնենք, որ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը Factor TV-ի տաղավարում նշել էր, որ ենթամթերքն ամբողջությամբ է տրվում գյուղացուն: Նա չէր ակնարկել որևէ պայմանավորվածության մասին:

Միս արտադրողները դժգոհում են նաև տեղափոխման ծախսերից: Անասնագոմից  մինչև 30 կմ հեռավորությամբ գտնվող սպանդանոց կենդանին տեղափոխվում է անվճար, իսկ ավելի մեծ տարածության դեպքում մեկ խոշոր եղջերավորի տեղափոխումն արժե 3.000 դրամ: Մեկ խոշոր եղջերավորի մորթի համար էլ գյուղացին պետք է վճարի 10 հազար դրամ: Սակայն, երբ միսն իրացնում է սպանդանոցի սեփականատերը, մորթն իրականացվում է անվճար, միսը գյուղացուց գնվում է 2400 դրամով: Այս գինն Արմավիրի գյուղերում էժան են համարում: Սակայն կան ֆերմերներ, որոնց համար այս պայմանները շահավետ են:

Ֆերմեր Էդիկ Պետրոսյանը 70 խոշոր եղջերավոր անասուն ունի: Ասում է՝ տասը օր է՝ մորթն իրականացնում է սպանդանոցում: Ֆերմերը չի կիսում համագյուղացիների տեսակետը, թե տեղափոխելուց խոշոր եղջերավոր անասունը քաշ է կորցնում:

ՍԱՊԾ-ից փոխանցում են, որ հանրապետությունումարդեն 38 գործող սպանդանոց կա, շուտով շահագործվելու է ևս 20-ը: Սա գյուղացիները խնդրի լուծում չեն համարում: Նրանք կառավարությանը մինչև վաղը ժամանակ են տվել: Եթե հարցը վերջնական լուծում չստանա, կվերսկսեն բողոքի ակցիաները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան