Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում Արցախի Հանրապետության Ազգային ժողովում

Լուրեր

19.06.2026 | 15:44
«Միասնության թևերը» դիմում է ՍԴ` ընտրությունների արդյունքները վիճարկելու համար. ՈւՂԻՂ
19.06.2026 | 15:40
Իսրայելցի նախարարը հայտարարել է՝ «ամբողջ Լիբանանը պետք է այրվի»
19.06.2026 | 15:33
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
19.06.2026 | 15:22
«Լսել ենք՝ հավ ու խոզ եք նվիրում»․ ըստ ՀԿԿ-ի՝«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը ընտանի կենդանիներ է բաժանել
19.06.2026 | 15:10
«Ուժեղ Հայաստան»-ը դիմում է ներկայացրել ՍԴ // ՔՊ-ն նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը չի փոխել․ ԼՈՒՐԵՐ
19.06.2026 | 15:02
Հյուսիս-հարավի՝ Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ․ ՃԴՀ
19.06.2026 | 14:46
Հունիսի 21-24-ը հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
19.06.2026 | 14:32
Մենք գնում ենք խաղաղության ճանապարհով․ Ալխաս Ղազարյանը՝ Ադրբեջանի կրթության նախարարի խոսքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 14:20
«Ինչ-որ նոր գործ են կրկին հորինել և կարել»․ ձերբակալված Ռուբեն Հակոբյանն արդեն Քննչական կոմիտեում է
19.06.2026 | 14:05
Մայրն ու տատը մեղավոր են ճանաչվել նորածնի մահվան գործով, բայց չեն ազատազրկվի
19.06.2026 | 13:56
Հայաստանը պաշտպանական տեխնոլոգիաների սպառողից վերածվում է բարձր տեխնոլոգիական արդյունք առաջարկող գործընկերոջ․ Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ Փարիզում
19.06.2026 | 13:47
Միհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին
19.06.2026 | 13:42
Ուշադրություն չպետք է դարձնենք. ՔՊ-ականը` Զատուլինի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:34
Դավիթ Ղազինյանը դատի է տվել ԿԸՀ-ին․ պահանջում է իր մասով երկու որոշումներն անվավեր ճանաչել
19.06.2026 | 13:30
Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի
Բոլորը

Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում, որին հիմնական բանախոսությամբ հանդես է եկել ամերիկահայ գրող, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, Ուեստբրուք քաղաքի խորհրդի անդամ և Բաքվի ջարդերը վերապրած Աննա Աստվածատուրյան Թերքոթը:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներ և պատասխանատուներ, պետական համակարգի ներկայացուցիչներ և Բաքվի ջարդերը վերապրածներ:

Բացելով քննարկումը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստին և հանձնաժողովի ընդունած հայտարարությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը՝ Բաքվի ջարդերի մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու ու դրանք դատապարտելու առումով:

Հիմնական բանախոս Աննա Աստվածատուրյան Թերքոթը, խոսելով Բաքվի ջարդերի մասին, ներկայացրել է այն բոլոր խնդիրները, որոնց առնչվել ու առնչվում են փախստականներն առ այսօր:

«Իմ հարազատները ջարդերի արդյունքում ցրվել և այժմ ապրում են տարբեր երկրներում, և մենք միմյանց չենք ճանաչում: Դա է մեր դժբախտությունը: Ես ամենուր ինձ փախստական եմ զգում»,-ասել է Աննա Աստվածատուրյանը:

Բանախոսը նաև նշել է, որ, ցավոք սրտի, առ այսօր այդ հարցի նկատմամբ չի եղել պետական համապարփակ մոտեցում, և մի քանի օր առաջ ՀՀ-ում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը դրան ուղղված առաջին քայլն էր:

Թեմայի վերաբերյալ ելույթ է ունեցել նաև պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, որը կարևորել է Բաքվի ջարդերի մասին տեղեկատվության հանրայնացման և առաջմղման եղանակների որոնումը ու կազմակերպումը: Խոսելով Բաքվի իրադարձությունների մասին՝ նա նշել է, որ հայերի պատմության ընթացքում թե զոհը և թե կատարողը միշտ նույնն է: «Ցեղասպանությունն ազգային քաղաքականություն է»,-ընդգծել է Մանասյանը՝ խոսելով Ադրբեջանի վարած հակահայ քարոզչության մասին:

 

Մասնակիցները բանախոսներին են առաջադրել հարցեր և հանդես եկել ելույթներով:

Ամփոփելով հանդիպումը՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ և΄ Հայաստանում, և΄ Արցախում պետք է պատրաստել 88-90-կան թվականների դեպքերի վերաբերյալ փաթեթ, որը ամենաճիշտ հիմնավորումը կլինի, թե ինչու Արցախը չի կարող ինել Ադրբեջանի կազմում թե΄ սուվերենության և թե΄ իրավազորության առումով:

Հանդիպման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը: