Բացահայտվել է Տաշիր քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակումը. մեկ անձ ձերբակալվել է

Լուրեր

19.06.2026 | 12:45
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի պահուստարանի կափարիչը պայթել է ռուսական ՀՕՊ-ի հրթիռից
19.06.2026 | 12:36
Լոռու Ուռուտ գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
19.06.2026 | 12:25
Պատգամավորի թեկնածուներ են կալանավորվել // ՀՀ-ն ու Airbus Helicopters-ը պայմանագիր են ստորագրել․ ԼՈՒՐԵՐ
19.06.2026 | 12:19
Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհեր կան, այդ թվում՝ օտարերկրյա նավի անձնակազմի անդամ
19.06.2026 | 12:15
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
19.06.2026 | 12:07
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
19.06.2026 | 11:55
Թրամփն Իրանի հետ համաձայնագիրն «անվերապահ կապիտուլյացիա» է անվանել
19.06.2026 | 11:44
ԿԸՀ-ն վիճակագրական տվյալներ է ներկայացրել ընտրությունների վերաբերյալ
19.06.2026 | 11:33
«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ․ պահանջում է անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները կամ նշանակել երկրորդ փուլ
19.06.2026 | 11:27
«Նոա»-ն ողջունել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը
19.06.2026 | 11:15
ԵՄ-ն առաջին անգամ միանգամից մեկ տարով կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
19.06.2026 | 11:07
Ըստ ՔԿ-ի՝ 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 դրամ կաշառք են տվել․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է
19.06.2026 | 11:00
Խորհրդարանական ճեպազրույցները` ՈՒՂԻՂ
19.06.2026 | 10:58
ԱԱ-2026. Մեքսիկան ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր, Կանադան խփեց 6 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 10:47
«Այս պահին եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբիկ Հակոբյանի դեմ կրկին իրավական գործընթացներ են սկսվել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է  Տաշիր քաղաքում գործող բանկերից մեկում կատարված ավազակային հարձակման դեպքը: Մեկ անձ  ձերբակալվել է:

«Նախնական տվյալներով՝ 2020թ. հունվարի 14-ին՝ ժամը 09:49-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը,  ավազակության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել բանկերից մեկի՝ Տաշիրի մասնաճյուղ, որտեղ շրջանցելով սպասարկման տաղավարը, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ հարձակվել է բանկի աշխատակցուհու վրա՝ ցանկանալով հափշտակել վերջինիս մոտ դրված դրամարկղի մեջ առկա կանխիկ գումարը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի հասցրել, քանի որ վնասազերծվել է մասնաճյուղի սրահում ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: ՓԲ ընկերությունը և ընկերության աշխատակցուհին ճանաչվել են տուժող:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Տաշիր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1987թ.: Վերջինս ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում  հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը,  առգրավվել է կասկածյալի հագուստը, ինչպես նաև դեպքի վայրում առկա նկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: