Իրավապաշտպանները՝ Նիկոլ Փաշինյանին․ «բանակում զոհերի թիվը պատմական մինիմում չէ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.04.2026 | 15:56
Ժամո եմ արել ՔՊ-ին, գնանք ման գանք, տեսնենք՝ ժողովուրդն ում է սիրում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 15:46
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ
21.04.2026 | 15:42
Վաղը չէ մյուս օրը ժամը 12:00-ին սպասելու եմ. Մեսրոպ Մանուկյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 15:37
Մագյարը կդադարեցնի ՄՔԴ-ից Հունգարիայի դուրս գալու գործընթացը և կկատարի Նեթանյահուին կալանավորելու օրդերը
21.04.2026 | 15:28
«Սիլ-Մաազա»-ին պատկանող 2 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
21.04.2026 | 15:20
Իրանը զգուշացրել է՝ «վճռական պատասխան» կտա ցանկացած նոր ռազմական գործողության
21.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Արցախ վերադարձի թեման փակելու մասին // ԵՄ-ն ՀՀ առաքելություն ուղարկելու հարցը կքննարկի․ ԼՈՒՐԵՐ
21.04.2026 | 15:07
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
21.04.2026 | 15:01
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.04.2026 | 14:50
Մագյարը սպառնացել է պաշտոնանկ անել Հունգարիայի նախագահին, եթե նա հրաժարական չտա
21.04.2026 | 14:41
ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ նոր առաքելության տեղակայումը
21.04.2026 | 14:33
Հայտնի է առաջին ակումբը, որը կլքի Պրեմիեր լիգան
21.04.2026 | 14:22
Տիգրան Խաչատրյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Մակրոնի այցին ընդառաջ երկկողմ օրակարգը
21.04.2026 | 14:16
Իրանական ոչ մի պատվիրակություն դեռևս չի մեկնել Իսլամաբադ․ Իրանի պետական ​​հեռուստատեսություն
21.04.2026 | 14:05
Ռուսաստանի հավաքականում խաղացած ֆուտբոլիստը կհամալրի Հայաստանի հավաքականը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Վարչապետը գրել էր, որ խոսքը վերաբերում է բոլոր պատճառներով զոհված զինծառայողներին. «Բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով: 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»։

Վարչապետի այս գրառումը հաջորդել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի գրառմանը, այն մասին, որ ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և 8 սպա:

Վարչապետի գրառումից հետո փաստերի ստուգման հարթակը հրապարկեց հոդված, որտեղ հղում անելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի ուսումնասիրություններին՝ արձանագրեց, որ բանակում զոհերի թվի մասին վարչապետի հրապարակած տվյալն աննախադեպ չէ և որ 2010 թվականից հետո առնվազն երկու տարում ավելի քիչ դեպքեր են գրանցվել և որ վարչապետի պնդումը պատմական մինումումի մասին ճիշտ չէ։ Այս հրապարակմանը արձագանքեց Տեղեկատվության ստուգման հարթակը, որն էլ իր հերթին պնդեց, թե վարչապետի գրառումը պաշտոնական թվերի վրա է հիմնված։

2013-ին 31 զոհի տվյալ հրապարակած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ակնկալում էին, որ հեղափոխությունից հետո բանակում տեղի կունենա համակարգային փոփոխություն, որը կկանխեր զոհերի թվի ավելացումը, իսկ առանց լուրջ փոփոխությունների զոհերի թվի կրճատման մասին խոսելը գտնում է, որ տեղին չէ։ Սաքունցը պնդում է, զինվորականների հագուստի որակը կամ սնունդը փոխելը, իհարկե, դրական է, բայց ոչ բավարար։ Բանակում գլխավոր և անհրաժեշտ փոփոխությունը կատարելուն ուղղված որևէ քայլ այս ընթացքում չի տեսել․ «Ներքին կարգապահական կանոնների պահպանման ուղղությամբ որևէ արմատական փոփոխությանն ուղղված նախագիծ, մոտեցում, հայեցակարգ, ծրագիր մենք չենք տեսել և շատ տարօրինակ է նման փոփոխությունների մոտեցման բացակայության պարագայում փորձել հղում անհել մահացությունների թվաքանակին և պնդել, որ նվազել է»։

Իրավապաշտանն ասաց, եթե նույնիսկ բանակում զոհերի թիվը լիներ 20, ապա միևնույն է, դա այս պայմաններում չէր կարող խոսել բանակում մթնոլորտի փոփոխության մասին․ «Չի կարելի առանց գործ անելու, համակարգային փոփոխություններ կատարելու, փորձել միայն թվերի միջոցով պատկերացում ստեղծել, որ իբր իրավիճակը փոխվել է։ Իրավիճակը չի փոխվել թե՛ կոռուպցիոն ռիսկերի, թե՛ ինստիտուցիոնալ հարաբերությունների և կանոնադրական հարաբերությունների մեջ»։

Իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքի» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանն անիմաստ է գտնում զոհերի նվազան մասին խոսակցությունները, նա ասում է, որ իշխանությունները պետք է գնան զոհերի բացառման ճանապարհով: Իսկ վարչապետի գրառման վերաբերյալ, որտեղ նա զոհերի պատմական մինիմումի մասին է խոսում ասաց․ «Ինձ զարմացրել է, որ վարչապետը կարող էր նման բան գրել, վարչապետը իհարկե հղում չի արել, բայց, կարծում եմ, որ դա կապված է եղել Դատախազության հորինած տվյալների հետ: Ես զարմանում եմ, որ վարչապետը դրանց հավատ է ընծայում»։

Ժաննա Ալեքսանյանը պնդում է, թե պետք չէ հավատալ Դատախազության հրապարակած տվյալներին, իսկ հարցին, թե ինչու, ասաց․ «Ինչպե՞ս կարող էր վարչապետը հավատալ Դատախազությանը, որն անվերջ զբաղված է զինվորական գործերը կոծկելով: Վարչապետը շատ լավ գիտի այդ մասին և արդեն երկու տարի է, ինչ ես սպասում եմ, որ վարչապետը բացառի բռնությունը, խոշտանգումները բանակից»։

«Բանակում պետք է հրամանատարական կազմը արտոնյալ չլինի, իսկ նախկինում կատարված հանցագործությունները պիտի բացահայտվեն և իրավական գնահատական ստանան, որպեսզի անպատժելիության մթնոլորտը վերացվի»,-factor.am-ին ասաց իրավապաշտպանը՝ հավելելով․ «Ես նույնիսկ խնդրում եմ վարչապետին, որ իրոք առաջնային հարցերը բանակում դառնան այդ բռնի մթնոլորտի փոփոխությունը, ուրախ եմ, որ սնունդը փոխվել է, բայց քանի դեռ կրիմինալ մթնոլորտը բանակում առկա է՝ սրանից է պետք ազատվել հենց առաջին հերթին և շատ լավ կլինի բացել փակագծերը և ասել հանրությանը, որ մենք այսպիսի խնդիրներ ունենք՝ եկեք միասին հաղթահարենք»։

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող Տեղեկատվության ստուգման կենտրոնից մեզ ասացին, որ վաղը իրենք կհրապարակեն վարչապետի «պատմական մինիմում» պնդումը հաստաստող տեղեկատվություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան