Գյումրեցի նկարչուհին թղթից ամանորյա հեքիաթային տիկնիկներ է ստեղծում

Լուրեր

22.05.2026 | 22:42
Կստեղծվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
Բոլորը

Փոքրիկ մարդուկներ, ծաղրածուներ, մեզ ծանոթ ու անծանոթ հեքիաթների հերոսներ․ ամանորյա այս գունագեղ թղթե խաղալիքներն ու տիկնիկները պատրաստում է գյումրեցի երիտասարդ գեղանկարչուհի Ռիմա Գյոդակյանը՝ ստեղծելով տոնական յուրօրինակ մի հեքիաթ։

Ռիման տիկնիկները պատրաստում է հնագույն պապիե -մաշե տեխնոլոգիայով, որը մեր օրերում քիչ է օգտագործվում։ Չնայած պապիե-մաշե բառը ֆրասիական ծագում ունի ու նշանակում է ճմռթած թուղթ, սակայն նրա հայրենիքը Չինաստանն է, որտեղ էլ հայտնագործել են թուղթը։

Հենց Չինաստանում էլ հայտնաբերվել են այս տեխնոլոգիայով պատրաստված առաջին իրերը, որոնք թվագրվում են մ․թ.  202-220 թթ.-ին։ Ֆրանսիայում պապիե-մաշեն տարածում է գտել 17-րդ դարի կեսերին, երբ այս տեխնոլոգիայով սկսել են պատրաստել տարաբնույթ տիկնիկներ։ Իսկ ահա գյումրեցի Ռիմա Գյոդակյանը երեք տարի առաջ է սկսել յուրացնել այս տեխնոլոգիան եզակի, տոնական խաղալիքներ պատրաստելու համար, որոնք խանութներում այդպես էլ չի գտել։

«Ամեն ինչ սկսվեց այնտեղից, որ ման էի գալիս հետաքրքիր խաղալիքներ՝ գնդերից բացի, ու այդպես էլ չէի գտնում այն, ինչ ուզում էի։ Այդ տարի կավով էի սարքել խաղալիքները, այնքան ծանր էին ստացվել, որ նույնիսկ տոնածառս շուռ էր եկել։ Դրանից հետո նոր տեխնիկա ման եկա, որով կարող եմ իմ ուզածն անել ու գտա պապիե- մաշեի տեխնիկան, որը շատ հին տեխնիկա է, չինական է ու ամենաառաջին խաղալիքները հենց այդ տեխնիկայով են պատրաստել։ Իմ արածը հիմա մի քիչ մոդեռնիզացված է, հարմարեցված ավելի ներկայիս հնարավորություններին, ֆոլգայով եմ անում հիմքը»,- մեզ հետ զրույցում ասաց տիկնիկագործ Ռիմա Գյոդակյանը՝ նշելով, որ առաջին խաղալիքը եղել է փուչիկով ծաղրածուն։

Ռիման անկեղծանում է՝ խաղալիքները պատրաստում է մեծ սիրով, ուրախանում է մարդկանց դրական արձագանքներից, մասնակցում է նաև տարբեր ցուցահանդեսների ու ներկայացնում սեփական աշխատանքները։

«Գյումրիում մի անգամ եմ ցուցահանդեսի մասնակցել, տարբեր տեղերում մասնակցում եմ, թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում։ Միշտ ոգևորող ու դրական են արձագանքները, ցուցահանդեսներից հետո այնքան շատ էներգիա եմ ստանում»,- ոգևորված պատմեց Ռիման։

Տիկնիկագործն ասաց, որ տոների նախաշեմին շատ պատվերներ է ունենում, այս տարվա տեսականին էլ շատ արագ սպառվել է։

«Լինում են պատվերներ, որ ամբողջ տոնածառը իմ խաղալիքներով պիտի զարդարվի։ Երևի պատվերները ամենաքիչն են Գյումրիից գալիս, հիմնականում Երևանից են, դրսից են շատ»,- ներկայացրեց Ռիման։

Բացի տիկնիկներից, գյումրեցի երիտասարդ գեղանկարչուհին քարերից զարդեր է պատրաստում։ Իր աշխատանքները ամբողջացնելով էլ ստեղծել է սեփական փոքրիկ բիզնեսն ու բրենդը՝ այն անվանելով Dandelion՝ Դանդելայն։ «Քարերով զարդերն էլ խաղալիքների պես գրեթե նույն ժամանակահատվածում եմ պատրաստել։ Իրենք հիմնականում բրոշներ են, կճաքարերից եմ անում ու չորացված կաշվից։ Դադելայն խատուտիկ է նշանակում։ Երբ սկսեցի այս ամենն անել, իրեն անուն էր պետք , որ բրենդավորեի՝ ներկայացնեի, ու չէի ուզում, որ իմ անունով լիներ։ Դեռ ակադեմիայում սովորելու տարիներից խատուտիկ միշտ նկարել եմ, սիրում էի, ու ամենամոտը, որ ինձ կբնութագրեր, այդ անունն էր ու այդպես անունը դրեցի դանդելայն»,- նշեց Ռիման՝ հավելելով, որ իր արածը չի ուզում բիզնես անվանել, ամեն ինչ սիրով է անում և ուրախ է, որ այդ սերը գնահատվում է։

Էմմա Չոբանյան