Մեկնարկում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում և Աբովյանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի 27 մոնոներկայացում: Փառատոնին այս տարի մասնակցում են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ռումինիան և Վրաստանը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

««Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը՝ ներկայացնելով փառատոնի մեկնարկի աշխատանքները:

Փառատոնի ընթացքում ցուցադրվող 27 մոնոներկայացումից 7-ն ընդգրկված է միջազգային ծրագրում՝ Անտոնիո Վակա-Լագարես «Հաշվետվություն ակադեմիային» (Գերմանիա), Արթուր Խաչոյան «Աստղ պճնած քաոսից, կա՜մ վերջը բարի լինի» (Ֆրանսիա), Մադոնա Շուբիթիձե «Մեդեա» (Վրաստան), Մատեուշ Նովակ «Պան Թադեուշ» (Լեհաստան), Անտոն Մոզգալյով «Համլետ. Փսիխոզ» (ՌԴ),  Զոհրե Յահյաի «Մանայի մենությունը» (Իրան):

Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍՆ աջակցությամբ

«ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհային աջակցություն է հատկացնում «Արմմոնո» փառատոնին, որի բովանդակությունը համահունչ է պետական քաղաքականությանն ու Մշակույթի ռազմավարությանը: Շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում այսպիսի փառատոն ունենալը, քանի որ տարիների ի վեր թատերաշխարհը գնում է մոնոներկայացումների կամ կամերային ներկայացումների ճանապարհով, և մենք էլ այդ աշխարհի մաս ենք կազմում՝ նպաստելով  ոլորտի զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա իրազեկել է, որ փառատոնի շրջանակում հյուրընկալվելու են մասնակիցներ թե՛ տարբեր երկրներից, թե՛ ՀՀ մարզերից՝ ակտիվացնելով միջազգային կապերը և նպաստելով Հայաստանում մշակույթի ապակենտրոնացմանը:

«Հատկապես կարևորել ենք այն փաստը, որ փառատոնը հնարավորություն է ստեղծում կապ հաստատելու միջազգային հանրության և մարզային արվեստագետների միջև՝ դառնալով նոր համագործակցությունների, երկխոսությունների կարևոր հարթակ: Փառատոնը նաև հնարավորություն է տալիս հետևելու ժամանակակից թատրոնի զարգացումներին, ծանոթանալու ոլորտի նորարարություններին, ինչպես նաև ապահովելու երիտասարդների ներգրավվածությունը»,- ասել է Դանիել Դանիելյանը:

 

Փառատոնի մեկնարկը տրված  է

«Արմմոնո» փառատոնի մեկնարկն ազդարարվել է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում: Կայացել է «Սասունցի Դավիթ» մոնոներկայացումը՝ Արմեն Քուշկյանի կատարմամբ (բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան):  Մոնոներկայացումը («Արմմոնո» փառատոնի նախագիծ) փառաբանում է Սասունցի Դավթի սխրագործությունները՝ խորհրդանշելով հայ ժողովրդի համառությունը, արիությունը և անսասան հավատը:

Հայկական ծրագրում մասնակցում են դերասաններ Ջիվան Սարգսյանը՝  «Արև, լուսին ու ծով», Արման Մաթևոսյանը՝ «Էլջերնոն Գորդոնի էֆեկտը», Գայանե Եղիազարյանը՝ «Լույսին», Արմեն Արշալույսյանը՝ «Ռիչարդ», Սաշա Սուքիասյանը՝ «Հումանոիդ», Հայկ Դարբինյանը՝ «Օդ՜», Նատալիա Հարությունովան՝ «Հորը որոնելիս»  ներկայացումներով:

Փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ և փորձագետներ:

Թատերականացված ընթերցումներ` «Արմմոնո»-ի շրջանակում

«Պետությունը 23 տարի է՝ աջակցում է փառատոնին, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնը հաջողված է: Այս տարի նախատեսված են նաև թատերականացված ընթերցումներ՝ ֆրանկոֆոնիայի շրջանակում»,- նշել է «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը` հավելելով` փառատոնը մեկ հարկի տակ է համախմբում միջազգային և տեղական թատրոններին՝ բացելով հնարավորությունների լայն հարթակ:

Նրա խոսքով՝ «Արմմոնո» փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով մոնոժանրի զարգացմանը Հայաստանում, խթանելով մշակութային երկխոսությունը և ամրապնդելով հայկական թատերարվեստի ներկայությունը միջազգային հարթակներում:

Փառատոնի պատվավոր հյուրն է թատերագետ, արվեստագիտության թեկնածու, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի դոցենտ, «Ոսկե դիմակ» Ռուսաստանի ազգային թատերական մրցանակաբաշխության փորձագետ Եկատերինա Մորոզովան:

Փառատոնի շրջանակում տեղի կունենան հայտնի ֆրանսիացի գրող, դրամատուրգ և կինոռեժիսոր Մարգրիտ Դյուրասի պիեսների թատերականացված ընթերցումներ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում. ծրագրի համակարգող՝ Լուսինե Աբգարյան:

Ներկայացումները կանցկացվեն Երևանի մի շարք թատերահարթակներում՝ ՀԹԳՄ, Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոն, Փոքր թատրոն, Կամերային թատրոն, «Ժամանակակից արվեստի թանգարանի» ստորաբաժանում, ինչպես նաև Աբովյանի դրամատիկական թատրոն»,- ասված է հաղորդագրությունում։