Բժշկության ոլորտի մագիստրոսական կրթական ծրագիր՝ Բոստոնի համալսարանի հետ համատեղ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է առողջապահության ոլորտի մասնագետների կրթության (Health Professions Education, HPE) զարգացմանն ուղղված ծրագրի բացման միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են առողջապահության ոլորտի մասնագետների կրթության (HPE) հայեցակարգը և մագիստրոսական նոր ծրագիրը (MSHPE), որն իրականացվում է ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործությամբ՝ ՀԵՆԱՐ հիմնադրամի և Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավեդիսյան բժշկական դպրոցի (BUCASM) հետ համատեղ:

Ծրագրի նպատակն է խթանել հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության զարգացմանն ուղղված բարեփոխումները՝ համատեղելով ազգային և միջազգային փորձը։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է բժշկական կրթության որակի և համակարգային բարեփոխմանն ուղղված նախաձեռնությունը:

«‎ՀՀ-ում ընթացող բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների համատեքստում բուհերի մրցունակության բարձրացումը կարևոր թիրախ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթության համակարգում բժշկական կրթական ծրագրերն ամենագրավիչն են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ուսանողների շրջանում:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Կրթության ռազմավարությամբ սահմանված՝ օտարերկրյա ուսանողների առնվազն կրկնապատկման թիրախի համար կրթության որակի բարելավումն առաջնային խնդիր է. «Կրթության համակարգի խնդիրները հնարավոր չէ լուծել՝ ‎առանց համագործակցության, միջազգային կապերի և փորձի համադրման: Խնդիրների լուծման ճանապարհն այդ փորձն ուսումնասիրելն ու մեկը մյուսից սովորելն է՝ դրանք տեղի կարիքներին համապատասխանեցնելու և, ըստ անհրաժեշտության, կիրառելու միջոցով: Միայն այսպես կարող ենք մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին արագ արձագանքել ու առաջ գնալ»,- ասել է նախարարը՝ շեշտելով, որ բժշկության ոլորտի մասնագիտական զարգացման նոր ծրագիրը դիտարկում է նշված համատեքստում:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ծրագրի համագործակցային բնույթը ոչ միայն միջազգային գործընկերների, այլև տեղի կառույցների միջև՝ հատկապես ակադեմիական քաղաքի համատեքստում:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը, Բոստոնի համալսարան–Հայաստան բժշկական համագործակցության տնօրեն դոկտոր Արամ Կալիգյանը և այլք:

Միջոցառումը կծառայի որպես բաց հարթակ հետդիպլոմային բժշկական կրթության վերաբերյալ քննարկումների և ներկայացումների համար՝ բարեփոխումների համատեքստում ընդգծելով կրթական ծրագրերի մշակման կարևորությունը:

Միջոցառման ընթացքում ծավալվել է քննարկում Հայաստանում ուսումնական ծրագրերի մշակման վերաբերյալ՝ դրանցում կարևորելով ոլորտային ռազմավարություններով նախանշված առաջնահերթությունների արտացոլումը և միջոլորտային համագործակցությունը։ Շեշտվել է, որ նմանօրինակ կրթական նախաձեռնությունները կենսական նշանակություն ունեն առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման առումով։

Երկօրյա միջոցառումը կամփոփվի գործնական ուսուցմամբ՝ շեշտը դնելով HPE-ի դասավանդման և մեթոդաբանության առանձնահատկությունների վրա: