Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իգոր Մաուկշին
Քաղաքականություն
22.04.2025 | 21:13
ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Սլովակիայի ԱԵԳ նախարարության դիվանագիտական արարողակարգի ծառայության ղեկավար Իգոր Մաուկշին: Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։
Դեսպան Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնելց ջերմ ընդունելության համար և վերահաստատել երկկողմ հարաբերությունների ամրապնդման հանձնառությունը։