ՌԴ Վլադիմիրի շրջանում պայթյուն է տեղի ունեցել․ զորամասի մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներին տարհանում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

ՌԴ Վլադիմիրի մարզի Կիրժաչի շրջանում պայթյուն է տեղի ունեցել, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը։ Նա չի բացահայտել միջադեպի մանրամասները՝ նշելով, որ «պատասխանատու ծառայություններն աշխատում են դեպքի վայրում», գրում է Meduza-ն։

Անվտանգության ուժերին մոտ կանգնած Mash տելեգրամ ալիքը գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել Բարսովո գյուղում։ Baza-ն էլ, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնել է, որ մի քանի պայթյուններ են հնչել, դրանք տեղի են ունեցել զորամասի տարածքում։ Հավանական է, որ խոսքը 11785 զորամասի մասին է։

Ըստ «112» տելեգրամ ալիքի՝ Վլադիմիրի մարզում Ռուսաստանի Պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռային և հրետանային վարչության 51-րդ զինանոցի վրա «հզոր հարձակում» է տեղի ունեցել, Միրնի և Բարսովո գյուղերի բնակիչներին խնդրել են լքել իրենց տները և մեկնել Կիրժաչ։ Մոսկվայի կողմից Կիրժաչ տանող ճանապարհը փակվել է։ Բարսովոյից տարհանման մասին տեղեկատվությունը հաստատել է շրջանի միասնական դիսպետչերական ծառայությունը։

Baza-ի տվյալներով՝ տարհանում է հայտարարվել ոչ միայն Բարսովոյում և Միրնիում, այլև Զվյոզդնիում, Դուբկիում, Պերշինոյում, Խրապկիում և Գրիբանովոյում։ Այս բնակավայրերը գտնվում են պայթյունների վայրից հինգ կիլոմետր շառավղով հեռավորության վրա։

ԱԻՆ-ըհայտնում է, որ Կիրժաչի շրջանում պայթյունների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։

Բարսովո գյուղը գտնվում է Վլադիմիրի մարզի Կիրժաչ քաղաքից ութ կիլոմետր հեռավորության վրա։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ գյուղում է գտնվում 11785 զորամասը (այլ աղբյուրների համաձայն՝ 55443-44 զորամասը):

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ զորամասը հայտնի է նաև որպես գլխավոր հրթիռային և հրետանային վարչության 51-րդ զինանոց, դրա հիմնական գործառույթը զինամթերքի պահեստավորումն ու հավաքումն է։

2022 թվականի հունիսին զորամասում արկի պայթյունի հետևանքով զոհվել էր հինգ մարդ, որոնցից երեքը զինծառայողներ էին։ 2025 թվականի մարտին էլ Բարսովոյի բնակիչները տարհանվել էին անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի