Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

Լուրեր

08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Համերգը կանցկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Որպես մենակատարներ հանդես կգան Աննա Ագլատովան (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր) և Միլան Սիլյանովը (բաս): Բեմում կլինեն նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, գլխավոր խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան): Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հանճարեղ Մոցարտի մեծագույն ստեղծագործություններից «Ռեքվիեմը»՝ բոլոր ժամանակների այս ազդեցիկ հոգեհանգստյան մեսսան, Տիրոջն ուղղված ոգեշունչ օրհներգ է, որի խորությունը, դրամատիզմն ու վեհությունը, հուզականությունն ու պայծառությունը անտարբեր չեն թողնում ունկնդրին: «Ռեքվիեմը» Մոցարտի վերջին ստեղծագործությունն է, մեծն կոմպոզիտորի կարապի երգը, որը դարձավ համաշխարհային մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկը։

«Ռեքվիեմը» հոգեհանգստյան պատարագ է, որը կատարվում է ավանդական լատինական կրոնական տեքստով: Այն բաղկացած է մի քանի բաժիններից, որոնցից մի քանիսն ընդգրկված են պատարագների մեջ («Kyrie eleison»-«Տեր ողորմիր», «Sanctus»-«Սուրբ», «Agnus Dei»-«Աստծո գառը»), և կան պարտադիր մասեր, որոնք պատկանում են միայն հոգեհանգստյան պատարագին («Requiem aeternam»-«Հավերժական հանգիստ», «Dies irae» և «Tuba mirum»- «Ցասման օր» և «Հրաշափառ փող», որոնցում պատկերված է Տիրոջ ահեղ դատաստանը և «Lacrimosa»-«Լաց»):

Մոցարտն իր «Ռեքվիեմում» երաժշտության միջոցով մարմնավորել է մարդկային հոգու խռովությունը, խաղաղ հանգստությունը, վիշտն և տառապանքը։ Ամբողջ ստեղծագործությունը տոգորված է հումանիզմով, մարդու նկատմամբ ջերմ սիրով, տառապանքների հանդեպ ապրումակցմամբ։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպություններում նախատեսված միջոցառումների ամբողջական ցանկը կցվում է: