Նաիրի Հունանյանի և Արման Բաբաջանյանի 2 ժամ տևած զրույցը չի ձայնագրվել

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացրած խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին և նրա հետ ունեցել աննախադեպ՝ 2 ժամ տևողությամբ զրույց։

Թե՛ ինքնին հանդիպման փաստը, թե՛ դրանից հետո Բաբաջանյանի արած հայտարարությունները փոթորկեցին քաղաքական դաշտը։ Մասնավորապես, պատգամավորը փոխանցեց Հունանյանի որոշ հայտարարություններ, որոնք կապված էին ահաբեկչության դրդապատճառների հետ, իսկ Factor.am-ի հետ զրույցում էլ հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանը մասնակցել է Նաիրի Հունանյանի իրագործած ոճիրի ձևավորմանը:

«Զրույցի ընթացքում Վազգեն Մանուկյանի անվան մի քանի հիշատակումը, նրա հանդիպումներից ոգևորված փաստի արձանագրումը Նաիրի Հունանյանի կողմից, ուղղակի ինձ համար համոզիչ է դարձնում, որ Վազգեն Մանուկյանը կարևոր դերակատարություն է ունեցել Նաիրի Հունանյանի  տրամադրությունների ձևավորման գործում»,- ասել էր պատգամավորը, որը դիմել էր ՀՀ վարչապետին՝ Հանրային խորհրդի նախագահի  պաշտոնից Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով։

Հունանյանի  հետ հանդիպումից հետո իր արած հայտարարությունները կասկածի տակ դնողներին ի պատասխան պատգամավորն  ասաց, որ   զրույցը տեղի է ունեցել ՔԿՀ ղեկավարի մասնակցությամբ և, ըստ ամենայնի, ձայնագրվել է։

Factor.am-ը գրավոր դիմեց ԱՆ քրեակատարողական ծառայություն՝  նախ  Հունանյանի հետ հարցազրույցի, ապա և՝ Արման Բաբաջանյանի ու Նաիրի Հունանյանի զրույցի ձայնագրության ամբողջական կամ մասնակի տրամադրման խնդրանքով։

ՔԿԾ-ից, սակայն, ստացանք ուշագրավ պատասխան․ պարզվեց, որ  քրեակատարողական ծառայությունը չի ձայնագրել ահաբեկչության պարագլուխ Հունանյանի և պատգամավորի միջև կայացած այս բացառիկ զրույցը: «Նաիրի Հունանյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպման ձայնագրություն տրամադրելու Ձեր խնդրանքը հնարավոր չէ բավարարել ձայնագրության բացակայության պատճառով»,- ասված է ՔԿԾ պատասխանում։

Հավելենք, որ  ավելի վաղ ՔԿԾ ուղարկած հարցման պատասխանից պարզել էինք, որ Արման  Բաբաջանյանը վերջին 1 տարում Նաիրի Հունանյանի հետ հանդիպման համար դիմած միակ պատգամավորն է։ Նրանից բացի  հանդիպման համար դիմել էին երեք լրատվամիջոց, այդ թվում եւ՝ Factor.am-ը, որոնց հետ, ըստ ՔԿԾ-ի, Հունանյանը հանդիպելու ցանկություն չի ունեցել։

Լիլիթ Շաբոյան