Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին:

«Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ-ն մեր երկրի համար հանդիսանում է կարևոր գործընկեր ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև այն առումով, որ կազմակերպության շրջանակում է գործում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակում և նշել, որ այն լավ հարթակ է երկխոսության խթանման համար: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի իր հետևողական գործունեությունը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ և ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն ու տեսակետները:

Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանական պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին: Գեորգի Ծերեթելին ողջունել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները, այդ թվում՝ դատաիրավական ոլորտում, ընտրական գործընթացների կազմակերպման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման և այլ ուղղություններով: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը վերահաստատել է խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ իր ղեկավարած կառույցի դիրքորոշումը և ընդգծել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: