«Ոստիկանը սպանվել է Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով». Վարուժան Ավետիսյանը դատարանում ցուցմունք տվեց

Լուրեր

18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստերը շարունակվում են: Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց խմբի անդամներից Վարուժան Ավեստիսյանը:

Նա նախ պատմեց իր կենսագրություն որոշ հատվածներ, վերհիշեց Բերձորի դեպքերը: «Մեթոդը, որով մենք ցանկանում էինք անհետացնել ազգադավ ռեժիմին, քաղաքացիական անհնազանդությունն էր, այն նույն մեթոդը, որը կիրառվեց անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին»,- ասաց Ավետիսյանը:

Նա ասաց, որ նախկին իշխանությունները ցանկացել են իրենց խաղաղ հավաքները ձախողել. «2016 թվականին պարզ դարձավ, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմը ոչ միայն կեղեքում է մարդկանց, բռնագաղթի ենթարկում նրանց, այլ նաև տեսանք, որ ռեժիմն ունակ է պայմանավորված պատերազմի միջոցով ազգադավ որոշման: Փառք Աստծո, մենք սահմանին ունեինք զինվորներ, որոնք կյանքի գնով խափանեցին ազգակործան ծրագիրը»:

Ըստ Ավետիսյանի՝ նախկին իշխանությունները ծրագրել էին տարածքներ զիջել: Նա ասաց, որ այդ օրերին շինծու գործով կալանավորել էին Ժիրայր Սեֆիլյանին:

«Եթե մենք չտեսնեինք ապրիլյան պատերազմը և ռեժիմի դավադիր քայլերը, Արցախի տարածքների հանձնումը զինվորների կյանքի գնով, ապա մենք կշարունակեինք խաղաղ անհնազանդություններով պայքարել»,- հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:

Անդրադառնալով սպանված ոստիկաններից երկուսին՝ Վարուժան Ավետիսյանն ասաց այն, ինչ նախկինում պնդում էր Պավել Մանուկյանը. «Արմեն Բիլյանը երկրորդ ոստիկանի սպանության հետ կապ չունի, նա զենք չի ունեցել: Իսկ Յուրի Տեփանոսյանի սպանության օրը մեր մոտից կրակոց չի հնչել, նա սպանվել է Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան