«Տնտեսական հեղափոխության թափը ես անձամբ չեմ զգացել». Վարուժան Հոկտանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 18:43
ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարը հրաժարական է տվել Հեգսեթի հետ կոնֆլիկտի պատճառով
01.09.2026 | 18:30
Ռուսական մեծ վտանգ կա․ Լավրովն ասաց՝ դիվերսիաների և պետական հեղաշրջումների մեծ փորձ ունենք․ սա սիգնալ է․ Դավիթ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 18:22
Սեպտեմբերի 1-ին ՌԴ առնվազն ինը շրջանների դպրոցներն ու հիվանդանոցները ականապատման մասին հաղորդագրություններ են ստացել
01.09.2026 | 18:15
«Նապոլիի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության կենթարկվի
01.09.2026 | 18:10
Ինչ է քննարկելու Փաշինյանը Պուտինի հետ // TRIPP-ի շինարարության ժամկետ է նշվել. ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 17:59
Գաբրիել Ժեզուսը տեղափոխվեց «Բարսելոնա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 17:49
Նրանք պաշտոնապես ոչնչից չեն հրաժարվում․ ՌԴ տրանսպորտի նախարարը՝ ՀՀ-ի Մոսկվայի հետ երկաթուղային գործընկերության մասին
01.09.2026 | 17:37
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
01.09.2026 | 17:31
Տեր Արամը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կվճարի 1 մլն դրամ և հերքում կտարածի․ դատարանը վճիռ է հրապարակել 
01.09.2026 | 17:19
Միկել Արտետան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում
01.09.2026 | 17:08
Ռուբեն Ռուբինյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը
01.09.2026 | 16:57
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին
01.09.2026 | 16:44
Մենք ուզում ենք օր առաջ դա տեսնել կառուցված. Միրզոյանը՝ երկաթգծի մասին
01.09.2026 | 16:30
Արտահանման աճ՝ դեպի ԵՄ և Չինաստան. իրավիճակային գործո՞ն, թե՞ կայուն դինամիկա
01.09.2026 | 16:19
Եղիշե Մելիքյան. «Մխիթարյանի օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»
Բոլորը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով բյուջե 2020-ի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում», ասաց. «Ես իմ կենսամակարդակով եմ դատում։ Վիճվարչությունը կարող է շատ պուպուշ թվեր տալ, բայց արդյո՞ք այդ աճից օգտվում ենք մենք բոլորս, թե՞ նորից մեծահարուստներն են մոնոպոլիստները։ Երբ բարձրացնում ես պետական պաշտոնյաների աշխատավարձը, միգուցե նրանք կզգան այդ բարելավումը: Բայց երբ մյուսների աշխատավարձը չի բարձրանում, նրանք արդարացիորեն հարց կտան, իսկ ինչո՞վ արտահայտվեց տնտեսական հեղափոխության էֆեկտը։ Էֆեկտը, որպես կանոն, արտահայտվելու է մեր կենսամակարդակի աճով։ Ես դա չեմ զգացել, միգուցե շատ պեսիմիստ եմ բնույթով»։

Վարչապետը, միևնույն ժամանակ, ասաց, որ եկող տարվա բյուջեն պահպանողական է։ «Որքա՞ն լինենք սպասող, որ բյուջեն կոնսերավտիվից գա թռիչքային զարգացման»,- հարց ուղղեց փորձագետը։

Ինչ վերաբերում է վարչապետի կանխատեսմանը, թե «նաև որոշակի տնտեսական ակտիվություն և սոցիալական վիճակի փոփոխություն ենք ակնկալում Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում, որը 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ամբողջ ծավալով», Վարուժան Հոկտանյանն ասաց. «Կապ ունի, թե ինչպես կկիրառվի։ Եթե 2020 թվականը պրոյեկտենք որպես 2019-ի շարունակություն, ես դա չեմ տեսնում, բայց հնարավոր են էական լուրջ փոփոխություններ»։

Հոկտանյանը հավելեց, որ չնայած ինքը հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացուցիչ է, չի կարծում, որ եթե տնտեսական մոդելը, քաղաքականությունը չփոխվեն, կոռուպցիայի դեմ ավելի հզոր պայքարը, որը նախատեսված է այս ռազմավարությամբ, արմատական փոփոխություններ կբերի հարկային ու մաքսային եկամուտներում։

«Նախ պետք են արմատական տնտեսական բարեփոխումներ։ Ես դա անվանում եմ տնտեսական հեղափոխություն: Այդ տնտեսական հեղափոխությունը կբերի հարկային բազայի ընդլայնմանը։ Երկրորդ՝ դա կնպաստի միջին խավի ավելի հզորացմանը։ Իսկ դա աքսիոմա է. որտեղ հզոր միջին խավ կա, այնտեղ կոռուպցիայի մակարդակը ցածր է»,- նշեց փորձագետը։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում կոռուպցիայի դեմ պայքարը և արդո՞ք դրանով հիմքեր դրվել են ներդրումներ ապահովելու համար, Հոկտանյանը պատասխանեց. «Հիմքեր չունեմ ասելու, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա կա, նույնիսկ հիմնադրամների հետ կապված խնդիրը ինձ չի ստիպում դա ասել»։

Նրա խոսքով՝ ներդրումների նվազման վրա կարող է ազդել Ամուլսարի անորոշ վիճակը, «Սանիթեք»-ի պատմությունը, թե որքանով են պաշտպանված ներդրողների շահերը։ «Այլ հարց, որ ժամանակին, թերևս, պետք չէր, որ այդ ընկերությունները գային Հայաստան»,- հավելեց Վարուժան Հոկտանյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան