Հիմնական խնդիրը խաղամոլության դեմ պայքարն է, ոչ թե բիզնեսի. Գևորգ Պապոյանը՝ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխությունների մասին

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Օրենքն ընդունելիս մեր հիմնական խնդիրն է եղել խաղամոլության դեմ պայքարը, ոչ թե բիզնեսի դեմ պայքարը: Խորհրդարանում «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխությունների՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Օրենքն ընդունելիս մենք բոլոր ռադիկալ լուծումներից հրաժարվել ենք, որովհետև, ըստ էության, մենք պետք է ընդունենք, որ ոլորտը Հայաստանում բավականին մեծ զարգացում ապահովողներից մեկն է, տնտեսության մեջ կարևոր ճյուղերից մեկն է և բավական աշխատատեղեր են ստեղծվում»,- ասաց Պապոյանը:

Նա նշեց, որ ծանոթ է նաև ֆինանսական շրջանառության մասին տվյալներին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այս ոլորտում հսկայական արտահանում ունենք:

«Եթե այդ շրջանառությունը լիներ միայն ներհայաստանյան, դա կնշանակեր, որ մեր երկրի բնակչության մեծ մասն ուղղակի այս պրոցեսի մեջ ներգրավված է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այդ առումով պետք է նաև աջակցել:

Մանրամասները՝ տեսանյութում: