Չեմ կարող ասել՝ սահմանազատումը երբ կսկսվի. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի փոխվարչապետ, սահմանազատման հարցերով հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, կանոնակարգին և անկլավների վերաբերյալ քննարկումներին։

Գրիգորյանը շեշտեց, որ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը բացառապես ընթանում է հաստատված կանոնակարգի և իրավական համակարգի շրջանակներում։

«Ցանկացած հանդիպում և ցանկացած քննարկում, որի վերաբերյալ կա հստակություն, անմիջապես հրապարակվում է։ Մենք ունեցել ենք շուրջ 13 հանդիպում, և բոլոր հանդիպումների վերաբերյալ թե՛ նախօրոք, թե՛ արդյունքներով եղել է պաշտոնական հաղորդագրություն։ Չկա սահմանազատման հետ կապված աշխատանք, որը դուրս է այդ ֆորմատից»,- հայտարարեց փոխվարչապետը։

Պատասխանելով անկլավների/էքսկլավների հնարավոր փոխանակման վերաբերյալ հարցերին՝ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց, որ եթե այդ թեմայով, ըստ էության, աշխատանքային քննարկումներ ընթանային հանձնաժողովի շրջանակում, ապա դրա մասին կլիներ պաշտոնական հաղորդագրություն, որտեղ բոլոր հարցերի պատասխանները մաքսիմալ բացահայտված կլինեին։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովը, որի նպատակն է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության միջոցով խթանել բնապահպանական միջազգային համագործակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան