ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Լուրեր

09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել և բացման ելույթնով հանդես է եկել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի` COP17-ի շրջանակներում Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովի մեկնարկի միջոցառմանը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է երիտասարդների լիարժեք և արդյունավետ մասնակցության անհրաժեշտությունը որոշումների կայացման և դրանց իրականացման գործընթացներում՝ նշելով, որ երիտասարդների գաղափարներն ու նորարարական լուծումները կարող են նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերի առաջմղմանը:

Նախարարի տեղակալն առանձնանշել է նաև միջազգային գործընկերների, երիտասարդական կազմակերպությունների և հայկական ակադեմիական հաստատությունների համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ ֆորումն ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով, ձևավորելու նոր գործընկերություններ և ներկայացնելու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված իրենց տեսլականն ու նախաձեռնությունները։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակներում ձևավորված կապերն ու համագործակցությունը կշարունակվեն նաև COP17-ից հետո՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանության ոլորտում ազգային և միջազգային գործընթացներում երիտասարդների ներգրավվածության ամրապնդմանը։