Հայ-չինական հարաբերությունները աչքի են ընկնում փոխվստահության բարձր մակարդակով. Հայաստանում Չինաստանի դեսպան

Լուրեր

18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
Բոլորը
ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն սեպտեմբերի 27-ին Չինաստանի  Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակին հրավիրած ասուլիսում անդրադարձավ հայ-չինական հարաբերություններին` շեշտելով, որ երկու երկրների թե բարեկամական, թե փոխգործակցային հարաբերությունները առողջ և կայուն զարգացում են ապրում:

«Հայ-չինական հարաբերությունները պատմական արմատներ ունեն:  1992 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո դրանք ավելի հաստատուն և կայուն դարձան: Քաղաքական դաշտում մեր հարաբերություններում ոչ մի խնդիր չկա. դրանք աչքի են ընկնում  փոխվստահության բարձր մակարդակով,  հաճախակի փոխադարձ այցերով»,- ասաց Թիան Էրլուն:

Դեսպանի խոսքով` երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունն առանձնանում է վստահ ու կայուն զարգացմամբ: «Սկսած 2009 թվականից,  Չինաստանը մնում է որպես երկրորդ առևտրային գործընկերը Հայաստանի համար: Նկատի ունեմ առանձին երկրների դեպքում, եթե վերցնենք Եվրամիությունը որպես մեկ ամբողջություն, ապա Չինաստանը երրորդն է: Փոխադարձ առևտրաշրջանառությունը Հայաստանի և Չինաստանի միջև կազմում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության գրեթե 10 կամ 11 տոկոսը: Հայաստանի վիճակագրության տվյալներով՝ 2019թ-ին՝ մինչև այս տարվա հուլիսն առևտրաշրջանառությունը կազմել է մոտավորապես 500 մլն ԱՄՆ դոլար»,-ներկայացրեց Թիան Էրլուն:

Նրա խոսքով` Հայաստանի և Չինաստանի միջև ակտիվ զարգանում է նաև  հումանիտար համագործակցությունը: Չինաստանում և Հայաստանում կազմակերպվում են փոխադարձ մշակույթի օրեր, որոնց շրջանակում երկու երկրների հայտնի և լավագույն գեղարվեստական կոլեկտիվները հանդես են գալիս փոխադարձ ելույթներով` տարածելով իրենց մշակույթը:

Ըստ դեսպանի` քիչ չեն հաջողությունները նաև կրթության բնագավառում: «Հայաստանում հաջող գործում է Կոնֆուցիուսի ինստիտուտը: Մենք տեսնում ենք, որ հայ հասարակությունը, հատկապես երիտասարդները, շատ են հետաքրքրվում չինարենով: Անցյալ տարվանից  այստեղ գործում է հայ-չինական բարեկամության դպրոցը»,-հիշեցրեց նա:

Թիան Էրլուն մեծ կարևորություն տվեց վիզաների ազատականացման միջպետական համաձայնագրին` նշելով, որ փոխադարձ այցերը տարեցտարի աճում են:

Դեսպանը շեշտեց, որ Չինաստանը Հայաստանը դիտարկում է որպես  տարածաշրջանում հուսալի գործընկեր, որի հետ շարունակելու է համակողմանի զարգացնել համագործակցությունը  քաղաքականության, տնտեսության, կրթության, գիտության և այլ բնագավառներում:

Նա չմոռացավ խոսել նաև Հայաստանին ցուցաբերած աջակցության մասին` նշելով, որ Չինաստանն իր հնարավորությունների սահմաններում մատուցում է տեխնիկատնտեսական  օգնություն. խոսքը վերջին տարիներին Հայաստան բերված ավտոբուսների,  շտապօգնության մեքենաների մասին է: