Քննարկվել է հայ-ամերիկյան ռազմավարական պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատրաստակամությունը

Լուրեր

10.07.2026 | 21:33
Քննարկվել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
10.07.2026 | 21:20
Կատարի բանակցողները մեկնել են Իրան՝ մինչ Թեհրանը սպառնում է իր ենթակառուցվածքների վրա հարձակումներին հակահարվածներով
10.07.2026 | 21:08
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
10.07.2026 | 21:00
Տապալված է սահմանադրական կարգը, ՀՀ-ում անհնար է իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով․ Ավետիք Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 20:43
Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված մեդալը
10.07.2026 | 20:30
Ո՞ւմ համար է ԵՄ-ն բացում դուռը․ ճիշտ ու սխալ պատկերացումներ վիզայի ազատականացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 20:20
Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.07.2026 | 20:07
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
10.07.2026 | 20:00
Արեն Մկրտչյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կշարունակի աշխատանքը որպես Լոռու մարզպետ
10.07.2026 | 20:00
Ծառուկյանը հասկացել է՝ մեծ փողերի հետ կապված քրգործեր են սկսվել, պաշտպանվելու լավագույն ձևը քաղաքականություն մտնելն էր․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Իսպանիայի ԱԳՆ-ների միջև
10.07.2026 | 19:38
Դատախազ Ծովակ Մնացականյանն առաջխաղացում է ունեցել. ԿԿՀ 3 անդամից 2-ը քվեարկել են նրան դրական եզրակացության տալու օգտին
10.07.2026 | 19:26
Ով ում հետ է մրցում․ ՔՊ-ում պայքար է ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար
10.07.2026 | 19:13
«Արարատը» ներկայացրել է նոր մարզչական շտաբը
10.07.2026 | 19:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ձերբակալություններ, նոր մեղադրանքներ՝ ընդդիմադիրների դեմ. քրեակա՞ն, թե՞ քաղաքական հետապնդումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

«Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր՝ շեշտելով Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատրաստակամությունը:

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի։

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին տեղեկացրեց Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման մասին և  իր երախտագիտությունը հայտնեց ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի առնչությամբ:

Կողմերը կարևորեցին խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը՝ ներառյալ հրադադարի ռեժիմի ամրապնդման և ռազմատենչ հռետորաբանության բացառման միջոցով: