Ամուլսարում ոստիկանական բռնի ուժի կիրառումը և իշխանության ճակատագիրը. ի՞նչ սպասել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Այս օրերին Ամուլսար տանող ճանապարհներն արգելափակած դիրքերում հարաբերական անդորր է: Բայց թվացյալ խաղաղությունը կարող է ամեն պահի խարխլվել, եթե իշխանությունը որոշի ուժային մեթոդներով ճանապարհները բացել «Լիդիան Արմենիա» ընկերության առաջ։ Մինչ օրս Կառավարությունը չի բացառել այդպիսի տարբերակը: Հակառակը, նախ՝ վարչապետը դիմեց ջերմուկցիներին ապաշրջափակելու խնդրանքով, ապա վանաձորյան ասուլիսում օրենքը վկայակոչեց, երբ նրան հարց տվեցին՝ արդյո՞ք հնարավոր է ոստիկանական ուժերի գործադրումը։

Ուժային մեթոդի կիրառումը հավանական է համարում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը. «Ամենայն հավանականությամբ՝ վարչապետը կփորձի այդ հարցը լուծել հօգուտ հանքի աշխատելու, իսկ եթե պետք լինի՝ բռնություններ իրականացնել ծայրահեղ դեպքում, բայց նա կարող է գնալ նաև դրան։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին՝ արդյո՞ք Ամուլսարի հարցը կազդի վարկանիշի վրա, այո՛, Ջերմուկի հարակից բնակավայրերում կտրուկ անկում տեղի կունենա, այլ տարածքներում թեթևակի անկումներ կարող են լինել։ Ամուլսարի խնդիրն այն հարցը չէ, որ նույն ձևով մտահոգի ջերմուկցիներին և երևանցիներին»։

Ամեն կերպ բռնությունից պետք է խուսափել, այս տեսակետին է նաև Ամուլսարը հանքավայր դարձնելուն կողմնակից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գևորգյանը: Ասում է՝ ջերմուկցիների հետ ճանապարհը բացելու բանակցություններ պետք է ընթանան փաստարկներով համոզելու մեթոդով: «Հակառակ կողմը պետք է փորձի ընկալել, թե ինչում է շահագրգռված պետությունը, որպեսզի Ամուլսարի ճանապարհը բացվի: Ի՞նչ պատահեց։ Կարծում եմ՝ մենք չպետք է հասնենք դրան, երկու կողմն էլ պիտի համաձայնեն, որ կա շատ լուրջ հիմնավորում, որպեսզի Ամուսարի ճանապարհը բացվի»,- ասաց պատգամավորը:

Չնայած հավաստիացումներին՝ Ամուլսարում ոստիկանական բռնությունը չի կարելի բացառել, քանի որ, ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի, հեղափոխական իշխանության օրոք այդպիսի փորձ արվել է Բաղրամյան պողոտայում: Ի դեպ՝ նա ևս բնապահպանական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական բռնության է ենթարկվել:

«Առաջին խնդիրը, որը պետք է բացառել, բռնության կիրառումն է, որովհետև բռնությունը կկտրի այն ամբողջ ընթացքը, որը սկսվել է Թավշյա հեղափոխության ոչ բռնի պայքարից և անցնում է նույն Ամուլսարի շրջափակման պարագայում: Երբ կտրի խաղաղ ընթացքը, մենք կունենանք հանրային գիտակցությանը հասցված լուրջ հարված, որ Հայաստանն այլևս երբևէ բռնության մշակույթի տիրույթում չի գտնվելու»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ եթե ոստիկանական բռնությունը տեղ գտնի Ամուլսարի շուրջ ընթացող պրոցեսներում, դա իշխանության և ժողովրդի միջև նոր պատնեշավորման կբերի, որը, թվում է, քանդել էր Թավշյա հեղափոխությունը: «Հեղափոխությունը եկել էր հենց այդ պատնեշը քանդելու, և մենք իսկապես ուրախացել էինք, որ այդ պատնեշն այլևս չի լինի և հասարակություն-կառավարություն երկխոսությունը շարունակական կլինի: Դա մեծ խզում է մտցնելու տարբեր հարթություններում ժողովրդի և պետության միջև, տեղի է ունենալու սահմանադրական այն ամբողջության խախտում, որ պետությունը ժողովուրդն է, դա կբերի վստահության խախտման տվյալ վարչախմբի նկատմամբ»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։

Եթե իշխանությունը չի կարողանում հասարակության մեջ հասունացած խնդիրները լուծել իրավական, բարոյական, վարչական տարբերակներով, դիմում է բռնության, բայց, ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, Ամուլսարի խնդիրը բռնությամբ չէ, որ լուծում կստանա: Ոստիկանական գործողությունն ուղղվելու է հենց իշխանության դեմ։

«Իշխանությունն իր դեմ կհանի հասարակության նաև չեզոք մասը: Այն մասը, որն ակտիվորեն չի խոսում, որ Ամուլսարը մեզ պետք է: Այդ զանգվածն անմիջապես բռնության դեմ կըմբոստանա։ Հո երկրորդ «Մարտի 1» չի՞ անելու իշխանությունը: Բայց եթե անելու է, հասարակություն-իշխանություն կապի մեջ շարունակականություն ես չեմ տեսնում։ Բռնության իշխանության դեպքում կարող է լինել կա՛մ մեծ արտագաղթ, կա՛մ մեծ ըմբոստացում, բացարձակ օտարում»։

Իշխանությունը հույս ունի մաշեցնել Ամուլսարի խնդիրը, բայց տիկին Խառատյանի համար ակնհայտ է, որ այդ մարտավարությունը չի աշխատելու։ Փոխարենը, բռնության փաստից օգտվելու են հակաիշխանական ուժեր՝ անցնելով կոնկրետ գործողությունների. «Հայտարարել իշխանության անզորություն և արագ իշխանափոխություն անելու անհրաժեշտություն և, գուցե, գործնական քայլեր, ազդել վարչական ապարատի միջին շերտի վրա, որոնք, ի վերջո, այդ իշխանության կադրերն են եղել իշխանության անզորության դեպքում, նրանք էլ պիտի կողմնորոշվեն առավել իրենց զորավոր թվացող անձերի և խմբերի կողմը։ Ես կարծում եմ՝ դա կարող է ուղղակի կազմալուծում առաջացնել»։

Ըստ իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանի՝ կա մի բան, որն իմանալուց հետո ջերմուկցիները կբացեն ճանապարհը։ Իսկ թե ինչ՝ դեռ չի բացահայտում. «Կարծում եմ՝ գործադիրն ունի ամբողջ ինֆորմացիան, որի հիման վրա է որոշում Ամուլսարը գործարկել։ Ես կարծում եմ՝ եթե չլինեն այլ քաղաքական դրդապատճառներ, որոնք ինձ համար գոնե ակնհայտ են այս դեպքում, կարծում եմ՝ Ամուլսարի պաշտպանները կհամաձայնվեն ճանապարհը բացել»:

Իսկ ո՞ր դեպքում իշխանությունն ուժային մեթոդի չի գնա կամ գոնե առժամանակ կհրաժարվի այդ մտադրությունից։ Ըստ Արմեն Բադալյանի՝ եթե ջերմուկցիները միահամուռ դուրս գան պայքարի. հնարավոր չէ մի ամբողջ քաղաքի բնակչության դեմ ուժ կիրառել:

«Մի բան է, երբ ասում են Ջերմուկը դեմ է, բայց արդյո՞ք այդ դեմը կարտահայտեն ծավալուն զանգվածային միջոցառումներով, թե՞ 10 հոգի դուրս կգա կամ 100 հոգի։ Դրանք տարբեր բաներ են՝ կախված իրական գործողությունների ծավալից և ո՛չ խոսքից։ Դա չի նշանակում, որ կարող է հետ կանգնեցնեն վարչապետին, բայց կարող է հետաձգել։ Վարչապետի մոտեցումներն այս կամ այն հարցի վերաբերյալ հախուռն են, նա կարող է առժամանակ նահանջել, բայց կարող է չնահանջել և բռնությամբ ճանապարհները բացելու հրաման տալ, և դա կարող է անել ավելի շուտ, քան մյուս տարի գարունը»,- պնդեց քաղտեխնոլոգը։

Մինչ Կառավարությունը ջերմուկցիների հետ շփվելու ձևեր է որոնում, Ամուլսարի պահապանները ձեռքերը ծալած չեն նստի։ Սեպտեմբերի 20-ն հայտարարված է բնապահպանական մոբիլիզացիայի օր։ Բողոքի գործողություններ են սպասվում ինչպես Ջերմուկում, այնպես էլ մայրաքաղաք Երևանում:

Մանրամասները՝տեսանյութում:

Ռոբերտ Անանյան