Եթե յուրաքանչյուրին ձայնագրես, ամեն մեկը մի բան կասի. Կարապետյանը՝ «շուն ու շանգյալ» բնորոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Լրագրողների հետ ճեպազրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանին խնդրեցին մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որտեղ նա նշել էր, թե իր մտքով չի կարող անցկացնել, որ «Հայաստանում կարող են լինել այնքան շուն-շանգյալներ, որ ընդդիմադիր ուժերին ձայն կտան» (չնայած Փաշինյանը հավելել էր, որ ինքը չի տալիս այդ որակումը, այլ վերցրել է ընդդիմության ձայնագրություններից)։

Արձագանքելով այս դիտարկմանը՝ Կարապետյանը քննադատեց վարչապետի բառապաշարը՝ ընդգծելով, որ պաշտոնական մակարդակով նման խոսույթն անթույլատրելի է։

«Նա դա նշեց, հետո շատ արագ իրեն հորդորեցին, որ ուղիղ սխալ է, դրա համար էլի փորձեց ինչ-որ ուրիշի վրա գցել պատասխանատվությունը։ Դա վաղուց է հայտնի, որ մեր երկրի վարչապետը հատել է վարչապետին վայել կեցվածքի շատ գծեր։ Մեր երկրի առաջնորդը մեմ է դառել, ինստագրամում մեմ է մեր երկրի առաջնորդը օտար երկրներում։ Դա հպարտանալու բան չի։ Չի կարելի այդպիսի տերմինոլոգիա օգտագործել սեփական երկրի քաղաքացիների հանդեպ»։

Նա նաև հավելեց, որ թեև կենցաղում նման խոսակցություններ լինում են, սակայն երկրի ղեկավարը պետք է զսպվածություն ցուցաբերի.
«Իհարկե, հայ տղամարդը խոսքի մեջ երբեմն օգտագործում է ոչ բարեկիրթ բառեր, դա լեռնեցի տղամարդկանց հատուկ բան է, բայց վարչապետի աթոռը եթե մարդը զբաղեցնում է, պաշտոնական հայտարարության ժամանակ չի կարելի այդպիսի տերմինոլոգիա օգտագործել, էդ խոսույթը պետք ա մենք դուրս հանենք մեր խոսքերից»։

Կարապետյանը շեշտեց, որ իրեն դուր չի գալիս քաղաքական շփման և արձագանքման նման ձևը, քանի որ պրոցեսներին հետևում են նաև երիտասարդները, որոնք կարող են դրանից «սխալ հետևություններ անել էս աշխարհում առաջնահերթությունների մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։