ԵՄ հայտարարությունը ՀՀ-ում նոր քաղաքացիական առաքելության մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԵՄ Խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը (EUPM Armenia)՝ Համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակում, որը լրացուցիչ ներդրում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության և ճգնաժամերը կառավարելու նրա կարողության բարձրացման ջանքերում։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ առաքելությունը կաջակցի Հայաստանին բազմաշերտ սպառնալիքների դեմ պայքարում, ինչպիսիք են օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), կիբեռհարձակումները և անօրինական ֆինանսական հոսքերը։

EUPM-ը տարբեր նախարարություններին և ազգային հաստատություններին կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն և կարողությունների զարգացում՝ հասարակության և ազգային հաստատությունների առջև ծառացած սպառնալիքներին դիմակայելու քաղաքականության մշակման վերաբերյալ, ինչպես նաև կաջակցի հորիզոնական, ամբողջ կառավարությանը ներգրավող մոտեցման մշակմանը։ Այն նաև կտրամադրի գործառնական խորհրդատվություն և կունենա նախագծային բջիջ, որը պատասխանատու կլինի առաքելության մանդատի ներքո ընդգրկված ոլորտներում կոնկրետ գործողություններ սահմանելու և իրականացնելու համար՝ սերտորեն համագործակցելով նման մտածողությամբ գործընկերների հետ։

«Հայերը բախվում են զանգվածային ապատեղեկատվական արշավների և կիբերհարձակումների։Հաջորդ տարիների ընթացքում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը կտրամադրի փորձագիտական ​​խորհրդատվություն, կզարգացնի կարողությունները կառավարական գերատեսչությունների համար և կստեղծի թիմ, որը կհետևի անհետաձգելի գործողությունների համար նախատեսված ոլորտներին։Երբ հայերը հունիսին գնան ընտրությունների, միայն նրանք պետք է ընտրեն իրենց երկրի ապագան։ ԵՄ-ն օգնում է պաշտպանել Հայաստանի դիմակայունությունը, – ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր  ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Նշվում է, որ ԵՄ գործընկերության առաքելությունը Հայաստանում կունենա երկու տարվա նախնական մանդատ, դրա օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների շտաբի կառավարիչ տնօրեն Ստեֆանո Տոմատը կլինի քաղաքացիական գործողությունների հրամանատարը։ Նա կիրականացնի EUPM-ի հրամանատարությունն ու վերահսկողությունը ռազմավարական մակարդակով՝ Խորհրդի քաղաքական և անվտանգության կոմիտեի քաղաքական վերահսկողության և ռազմավարական ուղղորդման, ինչպես նաև Բարձր ներկայացուցչի ընդհանուր լիազորությունների ներքո։

Հաղորդվում է, որ շուտով կնշանակվի առաքելության ղեկավար, որը պատասխանատու կլինի տեղում գործողությունները ղեկավարելու համար։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի