«Փորձել է վնասել դասարանցիներին». դասադուլ՝ աշակերտներից մեկի վարքի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

21.04.2026 | 20:00
Իսկ ինչո՞ւ չեն հորդորում Գագիկ Ծառուկյանին, Արման Թաթոյանին՝ չմասնակցել ընտրությանը, այլ՝ մեզ են թիրախավորում. Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 19:43
Ովքեր են «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները. վերջնական ցուցակն է ներկայացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 19:29
Դատապարտյալը երեք օր անընդմեջ ինքնավնասում է կատարել. նոր մանրամասներ «Արմավիր» ՔԿՀ-ի աղմկահարույց դեպքից
21.04.2026 | 19:15
Պուտինը գիտի՝ ռուսամետ ուժերը ՀՀ-ում իշխանության չեն գա, ուզում է՝ ԱԺ մտնեն, ՌԴ-ի շահերը պաշտպանեն․ Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 18:59
ԵԱ․ Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ
21.04.2026 | 18:57
Ռուսաստանը մայիսի 1-ից դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով. Reuters
21.04.2026 | 18:45
«Փորձել է վնասել դասարանցիներին». դասադուլ՝ աշակերտներից մեկի վարքի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.04.2026 | 18:35
ՖԻՖԱ․ Կանանց Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
21.04.2026 | 18:27
Թրամփը հայտարարել է, որ սպասում է «ռմբակոծությունները» շարունակելուն, եթե չհաջողվի համաձայնության գալ Իրանի հետ
21.04.2026 | 18:18
Հայաստանը ողջունում է ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը․ ԱԳՆ
21.04.2026 | 18:10
«Ուժեղ Հայաստանը» և «Ապրելու երկիրը» հուշագիր են ստորագրել // Հունգարիան դուրս չի գա ՄՔԴ-ից․ ԼՈՒՐԵՐ
21.04.2026 | 18:05
Հրազդանի կիրճում կստեղծվի 5,5 կմ երկարությամբ բազմագործառութային հանգստի գոտի․ ավագանին հավանություն է տվել նախագծին
21.04.2026 | 17:54
Եվրոպան ցանկանում է արդյունավետ կապեր Կենտրոնական Ասիայի հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով
21.04.2026 | 17:45
Ադրբեջանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց պաշտպանությունը. Amnesty International
21.04.2026 | 17:37
Ադրբեջանում առաջարկում են դադարեցնել Բելգիայի և Նիդերլանդների հետ միջխորհրդարանական խմբերի գործունեությունը՝ Արցախի բանաձևերի ընդունման պատճառով
Բոլորը

*Ռեպորտաժում օգտագործված անունները փոխված են՝ նրանց անվտանգությունն ու գաղտնիությունը պահպանելու համար։

Նոր Նորքի դպրոցներից մեկում 5Բ դասարանի աշակերտներն արդեն երկրորդ օրն է՝ դպրոց չեն հաճախում։ 22 երեխաների ծնողներ հայտարարել են դասադուլի մասին և իրենց երեխաներին դասի չեն ուղարկել։ Պատճառն այն է, որ նույն դասարանի աշակերտներից մեկը, ծնողների խոսքով, վատ է ազդում իրենց երեխաների վրա, անգամ բռնության է ենթարկում։ Առաջին խնդիրները դասարանում ի հայտ են եկել տղայի՝ դպրոց տեղափոխվելուց 1 ամիս հետո։ Դասարանի տղաների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ծնողները լռել են, մտածելով՝ նոր է, կհարմարվի։

«2-րդ դեպքը եղել է աղջիկ երեխայի հետ, որին հրել է, գցել գետնին, փորձել է հեռախոսով նկարել, ծաղրել։ Նրա մորը խնդրի մասին հայտնել են, խնդրել են հարցը լուծել, մայրն ասել է, որ իր երեխան շատ լավն է, նման բան չկա։ Հաջորդ օրը երեխան դասի է գնացել և անձրևանոցի երկաթով հարվածել է այտին»,- պատմեց Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցի աշակերտի ծնողներից Ալիսան։

Ծնողի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2,5 տարի առաջ, երբ Նարեկը տեղափոխվել է դպրոց։ Այս ընթացքում 4 աշակերտ ստիպված է եղել փոխել դասարանը։

«Քանոնով երեխայի է փորձել խեղդել։ Իզալենտով (կպչուն ժապավեն) փաթաթել է քանոնը, մի բան է ստեղծել, որ երբ ինքը բռնի դա, ուզենան քանոնը իր ձեռքից վերցնեն, ինքը բռնել է, փորձել է երեխային խեղդել դրանով այնքան ժամանակ, մինչև ուսուցիչը նկատել է, հասել է։ Դա ձեռքից չեն վերցրել, ինքը չի հասկացել՝ ինչ գործողություն է կատարում»,- ասաց Ալիսան։

Ապրիլի 20-ին այցելել էինք դպրոց, բայց տնօրենի հետ խոսել չհաջողվեց․ զանգահարեցինք ընդունարան, ասացին, որ Կարինե Կոստանյանը Մեծ Բրիտանիա է գործուղվել։ 22 աշակերտի բացակայությունը, կարծես, չի անհանգստացրել դպրոցի աշխատակազմին․ «Բայց դասադո՞ւլ է 5Բ-ում»։

Ալիսան ավելացրեց․ «Չեն հարցնում՝ ո՞ւր եք դուք, ինչո՞ւ չեք եկել»։

Factor TV-ի զանգից հետո միայն դպրոցից կապվել են աշակերտների ծնողների հետ, փորձել են հասկանալ՝ ո՞րն է բացակայությունների պատճառը։ Մի քանի անգամ ստորագրահավաք են կազմակերպել, սակայն ասում են՝ իրենց ձայնը լսելի չի դարձել։ 

«Տնօրենն ասում է՝ ես ի զորու չեմ ինչ-որ բան անեմ, երեխան կրթվելու իրավունք ունի։ Մենք տեղեկացված ենք, որ եթե մի քանի բողոք լինի, կարող են նկատողություն տալ։ Բայց դպրոցը, չգիտեմ ինչու, երբեք ոչինչ չի արձանագրում։ Եթե արձանագրվում էլ է, ինչ-որ մի պատի հասնելուց հետո կորում է»,- պատմեց Ալիսան։

Տղայի հետ հոգեբաններ են աշխատել։ Սակայն Նարեկի մայրը՝ Սիլվան, դպրոցի հոգեբանին հորդորել է իր երեխայի հետ զրույցներ այլևս չունենալ։ Տղայի մայրը Factor TV-ի հարցերին հեռախոսով պատասխանեց, բայց չցանկացավ զրույցը ձայնագրվի։  

Ասաց՝ Նարեկին այս դպրոց է տեղափոխել նրա նկատմամբ բուլինգի դեպքից հետո։ Մեզ ահազանգած ծնողները, սակայն, պնդում են՝ երեխային վատ վարքի պատճառով են ավելի վաղ հեռացրել Երևանի թիվ 106 հիմնական դպրոցից։ Հիմա դասարանում տեսախցիկ է տեղադրված, բայց վիճաբանությունները չեն դադարել։

«Ահավոր է։ Դասապրոցեսի ժամանակ երգում է, պարում, հարվածում, թղթեր է շպրտում։ Ինչ ուզում՝ անում է։ Բացարձակ տեղում չի նստում, դասվարը բողոքում է, որ դասերի տեղը չեն իմանում։ Ուսուցիչներին խղճում եմ, ձայնի իրավունք չունեն»,- պատմեց Ալիսան։

Սիլվան պնդեց՝ իր որդին ագրեսիվ չէ, հոգեբանի եզրակացություն կա, որ Նարեկը որևէ խնդիր չունի, այդ պատճառով էլ հրաժարվել են դպրոցի հոգեբանի ծառայություններից։ Ավելին, ըստ նրա՝ դասարանի մյուս երեխաների հետ պետք է հոգեբաններ աշխատեն։ 

Ինչ անելիք ունեն այստեղ պատկան մարմինները․ կրթության տեսչական մարմնից   Factor TV-ի հարցադրմանն այսպես պատասխանեցին․ «Տեղեկատվությունը ստանալուն պես տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանումն օպերատիվ կապ է հաստատել հաստատության լիազոր մարմնի ղեկավարության հետ։ Քննարկվել են ստեղծված իրավիճակը և խնդրի հանգուցալուծմանն ուղղված քայլերը։ Թեև տվյալ հարցի քննությունը դուրս է Կրթության տեսչական մարմնի անմիջական լիազորությունների շրջանակից, այնուամենայնիվ, հայտնում ենք, որ խնդրի շուտափույթ կարգավորման բացակայության դեպքում տեսչական մարմինը, իր իրավասությունների սահմաններում, կմիջամտի գործընթացին և տվյալ ուսումնական հաստատությունում կիրականացնի համապատասխան ուսումնասիրություն»։

Տեսչական մարմնից հայտնում են, որ խնդրով զբաղվում է նաև Երևանի քաղաքապետարանը, որի ենթակայության տակ է գտնվում դպրոցը։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը նշեց՝ հայտարարված դասադուլի մասին գիտեն։ Այդուհանդերձ, ըստ նրա, աշակերտի հետ կապված խնդիրները վերջին շրջանում զգալիորեն նվազել են, որոշ դեպքերում նաև վերացել։  

«Նման դեպքերում մենք կոչ ենք անում ծնողներին իրենց պարտավորությունն իրացնել և երեխաներին դպրոց ուղարկել, որովհետև դրա պատասխանատուն իրենք են։ Ծնողներն էլ պետք է հասկանան, որ սա սոցիում է, դպրոցն էլ կտրված լաբորատոր վիճակ չէ, և դասարանը, դպրոցը մեր հասարակության տարբեր անդամներից բաղկացած խումբ է։ Տարբեր տիպի, տարբեր տեսակի, տարբեր ակտիվության մարդկանց հետ պիտի սովորենք ապրել, աշխատել»,- ասաց վարչության պետը։

Մարգարիտա Խաչատրյանը կարծում է՝ երեխային դպրոցից դպրոց տեղափոխելը լուծում չէ, աշխատում են իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Մինչ իրավասու մարմինները կփորձեն գտնել խնդրի լուծման բանալին, 5-րդ դասարանցիների ծնողներն ասում են՝ երեխաներին դպրոց չեն ուղարկի, մինչև հանգուցալուծում չլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան