Երկու ընկերներով կալանավորել են Սամվել Կարապետյանին և Ռուբեն Վարդանյանին. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Ուժեղ Հայաստան»-ի հավաքի ժամանակ հայտարարվեց քաղաքական նոր միավորման մասին. Ռուբեն Վարդանյանի և Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է իրենց շարժմանը։

Նարեկ Կարապետյանը, խոսելով երկրում փոփոխությունների և արդարության վերականգնման անհրաժեշտության մասին, նշեց.

«Ժամանակն է եկել մեր երկրում փոփոխության, ժամանակն է եկել արդարության վերականգնման… Մենք ուրախ ենք միավորվել բոլոր այն նոր ուժերի հետ, որոնք պատասխանատու չեն այն վիճակի համար, ինչ այսօր Հայաստանում կա։ Մենք ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնադրված «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է մեզ»։

Անդրադառնալով կալանքի տակ գտնվող հայ Սամվել Կարապետյանին և Ռուբեն Վարդանյանին՝ նա շեշտեց նրանց հայրենասիրությունը և ընդգծեց գլխավոր նպատակներից մեկը.

«Բաքվում պահվող հայ բոլոր գերիները պետք է լինեն տանը։ Նրանք այնտեղ են հայ լինելու համար և հայրենասեր լինելու համար։ Փաշինյանն ինչքան էլ փորձի իր նոր ընկերների հետ հայ ազգի ուժեղ զավակներին ճնշման ենթարկել, կալանք տալ… չի կարողանալու, որովհետև իրենց պեսերն եկել ու անցնելու են, իսկ մեր երկիրը նույն ձև, նույն տեղում է, ու դեռ լավագույն տարիները առջևում են»։

Նա վստահեցրեց, որ իրենց այս միավորումը չունի որևէ քաղաքական հետնաբեմ, և նպատակը համատեղ ուժերով երկրում իրական փոփոխությունների հասնելն է։