Հեղափոխությունից հետո ու՞մ աշխատավարձն է բարձրացել և ինչքա՞ն. մեկ տարում տրվել է 22 մլրդ դրամ աշխատավարձ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

2019-ի հունիսի վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 179 հազար դրամ է։  Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 9.600 դրամով։ Սեպտեմբերի 17-ին հրավիրված ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով հետհեղափոխական Հայաստանի մասին 100 նոր փաստերը, նշեց, որ միջին ամսական աշխատավարձն աճել է 5.9%-ով:

Վարչապետի հայտնած տվյալներով՝ 150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացողները հանրապետությունում գրանցված աշխատողների գերակշիռ մեծամասնությունն են, և նրանց նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ:

Ովքե՞ր են հասցրել զգալ հեղափոխության սոցիալական փոփոխությունները և ինչի՞ հաշվին են բարձրացել աշխատավարձերը։

2019-ի մայիսի 8-ին՝ վարչապետ ընտրվելու մեկամյակի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում վարչապետը նշել էր, որ Թավշյա հեղափոխությունից հետո բարձրացել է 209 հազար քաղաքացու աշխատավարձ, և որ դա կուտակային կենսաթոշակի համակարգում 2018թ. հուլիսի 1-ից կատարված փոփոխությունների արդյունքն է։ Արդեն սեպտեմբերի 16-ի ասուլիսի ընթացքում Փաշինյանն աշխատավարձերի բարձրացումը կապեց նաև հարկերի հավաքագրման յուրահատուկ գործոնների հետ, որոնց թվում, օրինակ, եկամտային հարկի համահարթեցումն է։

Այսպես, հետհեղափոխական Հայաստանում աշխատավարձերի բարձրացումը հետևյալ տեսքն ունի։

2019-ի հունվարի 29-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում ընդունվեց մայրաքաղաքի Համայնքային ենթակայության մանկապարտեզների անձնակազմի աշխատավարձերը 20%-ով բարձրացվելու նախագիծը։ Ըստ քաղաքապետի՝ խոսքը շուրջ 1 մլրդ դրամի մասին էր։

Փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ աշխատավարձերը 15-20%-ով աճել են ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում, առողջության առաջնային պահպանման մոտ 10.000 բուժաշխատողներինը՝  30-40%-ով: Առողջապահության նախարարության բյուջեի ակնկալվող 1 մլրդ ավելացման հաշվին նախատեսվում է բարձրացնել նաև «Շտապօգնության» ծառայության աշխատակիցների աշխատավարձը։

Դեռ 2018-ի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Սերժ Սարգսյանի հեռացումից հետո պետական ծառայողների և ոստիկանների աշխատավարձերը կբարձրացվեն, որ ստիպված չլինեն շաբաթ-կիրակի բետոն թափել սրա-նրա հայաթներում՝ իրենց ընտանիքը պահելու համար։ Բայց սա չի նշանակում, թե միայն նրանց աշխատավարձը պիտի բարձրացվի»:

Արդեն 2019-ի ապրիլի 14-ին, անդրադառնալով իր տված խոստումներին և դրանց կատարման ընթացքին, վարչապետ Փաշինյանը նշել էր, որ Ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինում 20 տոկոսով:

Աշխատավարձերն աճել են նաև Ազգային անվտանգության ծառայությունում՝ 30 տոկոսով, մայիսից էլ 20 տոկոսով բարձրացել է զինվորական շարքային-պայմանագրային կազմի աշխատավարձը, շուրջ 30 տոկոսով՝ առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինվորներինը:

Հունիսի վերջին Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար և պետական ոլորտում աշխատող 35 հազար մարդու:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ նվազագույն աշխատավարձը 13 հազարով բարձրացնելու դեպքում կենսապահովման սպառողական զամբյուղը շարունակում է գերազանցել նվազագույն աշխատավարձի չափը:

«Խնդիրն այսօր ավելի սուր է, քան երեք-չորս տարի առաջ, որովհետև գները հետևողականորեն աճում են, հատկապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների։ Եվ եթե երեք տարի առաջ նվազագույն աշխատավարձի չափը գրեթե մոտ էր կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքին, այսօր 15%-ով պակաս է։ 63 հազարն անցել է, և այս տարի մենք արդեն 65 հազարին կմոտենանք այս տեմպերով գնաճի պարագայում։ Սակայն, փաստացի, 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձ ունենք։ Մարդիկ ոչ միայն չեն աշխատում, որովհետև ծույլ են, այլ որովհետև 55 հազար դրամով և ամբողջ օրը զբաղված լինելով, միևնույն է, չեն կարողանում նվազագույն զամբյուղն ապահովել»,- ընդգծում է Թադևոս Ավետիսյանը։

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը զգայուն հարց է:

«Երբ մենք նվազագույն աշխատավարձը շատ ենք բարձրացնում, ըստ էության, բիզնեսի վրա հավելյալ բեռ է լինում, սրանից տուժում է հենց այն սեգմենտը, որն ամենախոցելին է։ Այսինքն՝ ենթադրվում է, որ նվազագույն աշխատավարձ ստանում են այն մարդիկ, որոնք համեմատաբար ավելի քիչ արդյունք են ստեղծում։ Հետևաբար, երբ բիզնեսի բեռը չափազանց մեծանում է, սկսում են այլընտրանքներ փնտրել և, սովորաբար, սա հանգեցնում է հենց այդ խավի մոտ գործազրկության աճի։ Ակնհայտ է, որ կա քաղաքական կամք՝ բարեկեցությունը որակապես բարձրացնելու, բայց սրան չափազանց զգույշ քայլերով է պետք մոտենալ, որպեսզի դա չհանգեցնի հենց այդ հատվածի գործազրկության ավելի մեծ տեմպերի»,- նկատում է Արտակ Մանուկյանը։

Սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրացել է 38 հազար ուսուցչի աշխատավարձը, որի համար Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում ԿԳՄՍ նախարարությանը հատկացրել է 1 միլիարդ 665 միլիոն դրամ։

Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում խնայողությունների հաշվին 1.722 ուսուցչի և տնտեսական աշխատողի աշխատավարձ բարձրացել է 6-15%-ով: Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել է նաև շուրջ 2.600 դասախոսի աշխատավարձ:

«Այո՛, ուսուցիչների աշխատավարձն այս տարվա սեպտեմբերից 10 տոկոսով բարձրացավ։ Իհարկե, դրական է, բայց պետք է ֆիքսենք, որ 10 տոկոս բարձրացումը հեղափոխական բարձրացում չէ, ինչպես կարծում են օրվա իշխանությունները։ 10% բարձրացում, փաստացի, հարկելուց հետո նշանակում է՝ ամսական 4-5.000 դրամ»,- ասում է Թադևոս Ավետիսյանը։

Հոկտեմբերի 1-ից կբարձրանա նաև հրշեջ-փրկարարների, անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը։ Բարձրացման չափը դեռ հայտնի չէ: Բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում միջինը 40, որոշ դեպքերում՝ 100%-ով բարձրացվել է շուրջ 530 աշխատակցի աշխատավարձ:

«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ում 30%-ով բարձրացվել է 39 աշխատակցի աշխատավարձ։

Միջինում 10.7%-ով ավելի աշխատավարձ կստանա նաև «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի 148 աշխատակից:

Հունիսի 1-ից միջինը 15%-ով բարձրացվել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի անձնակազմի աշխատավարձը: 16%-ով բարձրացվել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 1650 աշխատակցի, 27 տոկոսով՝ բարձրավոլտ էլեկտրացանցերի 650 աշխատակցի աշխատավարձ։

Արմավիր քաղաքի մոտավորապես 485 աշխատողի աշխատավարձն ավելացել է միջինը 10%-ով:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանն ընդգծում է. աշխատավարձերի՝ նման տեմպով բարձրացումը կոռուպցիոն ռիսկերի կրճատման հետ է կապված:

«Եթե նախկինում հարկատուների վճարած հարկերից գեներացված գումարներն ուղղվում էին բարձր կոռուպցիոն ռիսկերով շինարարական ծախսերին, որտեղ մի քանի անգամ բարձր անարդյունավետություն կար, ապա հիմա  արդյունավետության հաշվին հնարավորություն է ընձեռվել ստացված արդյունքը նաև վերաբաշխել դեպի ներքև։ Սրանով է պայմանավորված, որ, քաղաքացիների պահանջատեր լինելու արդյունքում, Կառավարությունը ևս տնտեսությունն ավելի ներառական է դարձնում։ Իհարկե, այս ուղղությամբ պետք է շատ առաջանցիկ աճ ապահովել, բայց սա պետք է հիմնված լինի արտադրողականության աճի վրա։ Աշխատավարձերի բարձրացումն ինքնանպատակ չէ»։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նկատում է՝ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ՝ տեղի են ունեցել նաև հակասոցիալական բարեփոխումներ:

«Հարկային համակարգի սոցիալական կոմպոնենտն իսպառ վերացվեց, որովհետև ստացվում է հետևյալը՝ մի քանի միլիոն ամսական աշխատավարձ ստացողները և կենսապահովման զամբյուղից ցածր աշխատավարձ ստացողները մի քանի ամսից արդեն հարկվելու են նույն դրույքաչափով: Երկրորդը՝ այդ հարկային բեռը հարուստների վրայից ուղղակի տեղափոխվեց ողջ հանրության վրա, որովհետև տասնյակ միլիարդներով զիջված այդ եկամտային հարկը բարձր եկամուտ ունեցողներին պետք է վճարենք բոլորով, այդ թվում՝ աշխատող աղքատներով։ Դրա համար մեր երկրում շարունակում է աճել աշխատող աղքատների թիվը»,- ասում է տնտեսագետը։

Այսօր Հայաստանում ամսական շուրջ 63 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ կա, որից շուրջ 42 հազարը՝ կին, 21 հազարը՝ տղամարդ: Իսկ նվազագույն աշխատավարձը շարունակում է գերազանցել կենսապահովման նվազագույն զամբյուղը. 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձ՝ 63 հազար դրամ կենսապահովման նվազագույն զամբյուղի դիմաց։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ տեղակալ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ հետհեղափոխական շրջանում պետբյուջեն գործազրկության դեմ պայքարում ավելի արդյունավետ է ծախսվել։

«Եթե նախկինում համեմատեք հենց 2017 թվականի բյուջեն, ծախսերը, և համադրեք 2018-ի հետ, ակնհայտ է, որ դրական դինամիկա կա։ Կան որոշակի դրական իմպուլսներ, որ աճը բերում է կամ պայմանավորված է նաև հավելյալ աշխատատեղեր ստեղծելով, և սա արդեն ներառականության թույլ, բայց նշույլներ տալիս է: Հիմա մեր խնդիրն է, որ սրան զուգահեռ՝ կարողանանք նաև որակապես նոր սեգմենտ ստեղծել, որի հիմքում կլինի ավելի մեծ արտադրողականություն: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ արտադրողականության տեսանկյունից բավականին հետ ենք մնում մեր համադրելի երկրներից»,- նշում է Արտակ Մանուկյանը։

Հետթավշյա աշխատավարձերի փոփոխությունների հարցում նոր իշխանությունները լավատեսորեն են տրամադրված։

Սեպտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հարկային օրենսգրքում եկամտահարկի դրույքաչափի փոփոխության արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից կբարձրանա ևս 200 հազար մարդու աշխատավարձ: Բացի այդ՝ 2019 թվականի ընթացքում ակնկալվում է ՀՆԱ-ում ստվերային տնտեսության ավելի քան 3%-ի կրճատում, ինչը ևս թույլ կտա նոր բարձրացումներ կատարել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան