Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
Բոլորը

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2,482,872 քաղաքացի։ Թիվը հրապարակվել է մայիսի 8-ին՝ քարոզարշավի մեկնարկին։ Ընտրելու իրավունք ունի ընտրության օրը 18 տարին լրացած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, որն ընդգրկված է ընտրողների ցուցակում։

Ցուցակում ընդգրկված են այն քաղաքացիները, ովքեր քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ։

Ինչպես քվեարկել, եթե անձնագիրը վավեր չէ

Եթե քաղաքացու անձնագրի ժամկետը լրացել է (օրինակ՝ երկար ժամանակ երկրից բացակայելու պատճառով) և նա վերջին 6 ամսում վավեր փաստաթուղթ չի ունեցել, անձը չի կորցնում իր ընտրելու իրավունքը, սակայն նրա տվյալները նախապես ներառված չեն լինի ընտրողների ցուցակում։ Նման դեպքում քաղաքացին կարող է դիմել միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ դատարան: Ստանալով համապատասխան տեղեկանքը կամ դատական ակտը՝ նա կարող է ընդգրկվել քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակում և մասնակցել ընտրությանը:

Ինչ պետք է անեն հաշվառում չունեցողները

ՀՀ այն քաղաքացիները, որոնք Հայաստանում հաշվառում չունեն, նույնպես կարող են մասնակցել ԱԺ ընտրություններին: Դրա համար նրանք պետք է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ (մինչև ժամը 14:00-ն) դիմում ներկայացնեն լիազոր մարմին՝ ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար:

Ընտրողները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու իրավունք ունեն:

Ովքեր կարող են քվեարկել էլեկտրոնային եղանակով

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ևս կա։ ՀՀ օրենքով նման իրավունքից կարող են օգտվել՝

  • արտերկրում ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայող անձինք և նրանց ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամները։ Այդ ցուցակում ընդգրկված է 265 ընտրող։
  • Օտարերկրյա պետություններում երկարաժամկետ գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները (քաղաքացիական հատուկ ծառայողները) և նրանց ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամները։ Այստեղ ընդգրկված է 272 ընտրող։

Ով չի կարող քվեարկել

Ընտրելու իրավունք չունեն դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացիները, դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանք կատարած դատապարտյալները, մինչդեռ մյուս դատապարտյալները կարող են մասնակցել քվեարկությանը՝ Քրեակատարողական հիմնարկներում նախատեսված 7 ընտրատեղամասերում։ Տնային կալանքի տակ գտնվող անձանց դեպքում նրանց ընտրատեղամաս տեղափոխումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը։

Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության տարածքում կբացվի 2005 ընտրատեղամաս։ Քվեարկությունը կանցկացվի առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ը։ Ժամը 20:00-ին քվեարկության սենյակում գտնվող, սակայն դեռևս չքվեարկած ընտրողները ևս իրավունք ունեն քվեարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան