Լևոն Քոչարյանը դեռ չի որոշել՝ նստացույցին կմասնակցի, թե՝ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ ճնշումներ են եղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«Ցավում եմ, բայց փաստորեն երեկվա գործադիրի եւ օրենսդիրի ճնշումները փաստորեն տեղ են հասցրել»,- ասաց Քոչարյանը։

Հարցին՝ արդյոք ինքը վստահում է դատարանի այդ որոշմանը, Քոչարյանն ասաց. «Իհարկե, չեմ վստահում։ Ես իմ կարծիքն ու ենթադրությունն ունեմ։ Կարծում եմ, որ երեկ արվեց ամեն ինչ, աննախադեպ ճնշումներ, որի ականատեսը եղել ենք։ Եվ երեկ փաստացի երկրորդ սերիան եղավ այդ ամեն ինչի»։

Նա նշեց, որ համոզված է Քոչարյանի փաստաբանները բողոքարկման հնարավորություն ունեն եւ տասնօրյա ժամկետում կբողոքարկեն Վերաքննիչ դատարան.

«Եթե չեմ սխալվում կա կոնկրետ այս միջնորդության մերժման հետ կապված տասնօրյա ժամկետում։ Համոզված եմ, որ տասնօրյա ժամկետում կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում»։

Հարցին՝ արդյոք ինքը ընտանիքի հետ միասին Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին կմիանա եւ կմասնակցի անժամկետ նստացույցին, Քոչարյանն ասաց.

«Առաջին անգամ ձեզնից եմ լսում, տեղյակ չեմ։ Եթե հիշում եք, մենք ՍԴ որոշումից հետո, երբ պահանջեցինք անհապաղ դատական նիստ գումարվեր, դա չանելուց հետո աջակիցները գալիս եւ մինչեւ ուշ երեկո մնում էին, ես էլ այցելում էի, երեւի կայցելեմ»։

Լեւոն Քոչարյանն ընդգծեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանի այսօրվա որոշման վրա ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելը մեծ ազդեցություն ունեցավ.

«Ես համոզված եմ, որ ունեցավ։ Հսկայական ճնշում էր։ Երկրի ղեկավարը, գործադիրի եւ օրենսդիրի ղեկավարներն ասում են՝ ՍԴ որոշումն ապօրինի է ու, փաստորեն, հորս նկատմամբ կայացրած որոշման լույսի ներքո»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան